ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ ԱԳՆ. ակնկալում ենք, որ Փալոնեի օրինագիծը նոր ազդակ կհաղորդի Արցախ-ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը

artsakhtert.com

Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը News.am գործակալությանը մեկնաբանություն է տվել՝ կապված Արցախի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնեի նախաձեռնության հետ: Այս մասին ասվում է ԼՂՀ ԱԳՆ պաշտոնական կայքում:  

Հարց՝ Ինչպե՞ս կմեկնաբանեք ամերիկացի կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնեի «ԱՄՆ-Արցախ. այցելություններ և շփումներ» նախաձեռնությունը:

Պատասխան՝ Ողջունում ենք կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնեի ներկայացրած «ԱՄՆ-Արցախ. այցելություններ և շփումներ» օրինագիծը, որն ուղղված է Արցախի և ԱՄՆ-ի միջև կապերի հաստատմանը և ԱՄՆ պաշտոնատար անձանց՝ Արցախ այցելության հարցում առկա արհեստական խոչընդոտների վերացմանը։

Համոզված ենք, որ երկու պետությունների պաշտոնական ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները, մեր երկրների միջև  ուղղակի և բաց երկխոսության հաստատումը կնպաստեն տարածաշրջանում գոյություն ունեցող խնդիրների լուծմանը։ Միջազգային համագործակցությունը՝ հիմնված ներգրավման, այլ ոչ բացառման սկզբունքի վրա, նույնպես տարածաշրջանում լարվածության թուլացման կարևոր գործոններից մեկն է։

Ակնկալում ենք, որ կոնգրեսական Փալոնեի նախաձեռնությունը լայն աջակցություն կգտնի ԱՄՆ Կոնգրեսում և նոր ազդակ կհաղորդի Արցախի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների զարգացմանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: