ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տարոն Մարգարյանն ու Վիգեն Սարգսյանը այցելել են զինծառայողների համար Երևանում կառուցվող վերականգնողական կենտրոն

yerevan.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և ծանոթացել զինծառայության ընթացքում ողնաշարի և գանգուղեղային վնասվածքներ ստացած զինծառայողների համար վերականգնողական կենտրոնի շինարարական աշխատանքներին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» ՀԿ-ի նախաձեռնությամբ Երևանում հիմնվող կենտրոնի կառուցումն իրականացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ Ազգային ժողովի, Երևանի քաղաքապետարանի և բազմաթիվ անհատ բարերարների աջակցությամբ: 
Երևանի քաղաքապետն ու պաշտպանության նախարարը շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացել շինարարության ընթացքին, ստեղծվելիք պայմաններին, ինչպես նաև նախագծով առաջարկվող ծառայություններին: Նշվել է, որ շենքի ամբողջական ամրացումից հետո այժմ ընթանում են ներքին հարդարման ու կահավորման աշխատանքները: Վերականգնողական կենտրոնը հագեցած է լինելու գերժամանակակից վերականգնողական սարքերով և իր հնարավորություններով լինելու է տարածաշրջանում միակը:
Վերականգնողական կենտրոնը բաղկացած է լինելու չորս հարկից. 1-ին հարկում տեղակայված են լինելու ջրային միջամտությունների համար նախատեսված ծառայությունները, լողավազանները և մարզասարքերը: 2-րդում կլինեն մասնագետների, ուսումնական սենյակները, ինպես նաև կինեզիսի սրահը: 3-րդ և 4-րդ հարկերում էլ կտեղակայվեն հիվանդասենյակները՝ նախատեսված 37 անձի համար: 
Շրջայցի ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը համապատասխան աջակցություն կցուցաբերի նաև վերականգնողական կենտրոնի բակային տարածքի բարեկարգման և կահավորման հարցում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: