ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 806,32 դրամ ԱՐԾԱԹ - 258,34 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 559,16 դրամ

Թրամփը քաղաքական դիվիդենտնե՞ր է շահում

russian.rt.com

Օրերս լրացավ ԱՄՆ դաշնային նախարարությունների ու վարչությունների ժամանակավոր ֆինանսավորման անցյալ տարվա դեկտեմբերի վերջին ընդունված օրինագծի ժամկետը: Այժմ նրանք ստիպված կլինեն դադարեցնել որոշ գործառույթների իրականացումը միջոցների բացակայության պատճառով, քանի որ 2018թ. ամբողջական բյուջեն չի ընդունվել:

Նոր օրինագծի նախագիծը չհաղթահարեց ընթացակարգային քվեարկությունը՝ չհավաքելով անհրաժեշտ 60 ձայնը. հանրապետականներն ու դեմոկրատները համաձայնության չեկան մի շարք հարցերի շուրջ: Վերջիններս, մասնավորապես, պահանջում էին, որ բանաձևի մեջ ներառվեն այնպիսի դրույթներ, որոնք ուղղված են ԱՄՆ անօրինական ճանապարհով ներգաղթած անչափահասներին արտաքսումից պաշտպանելուն:

Արդյունքում, մի քանի հարյուր հազար քաղաքացիական ծառայողներ չվճարվող արձակուրդի կգնան: Նյու-Յորքի հիմնական տեսարժան վայրերից մեկը, Ազատության արձանը, փակ է զբոսաշրջիկների համար: Այլ տուրիստական վայրեր, ներառյալ ազգային պարկերը և թանգարանները, նույնպես փակ են կամ գործում են սահմանափակ ռեժիմով: Սակայն, Նյու-Յորքի նահանգապետի հավաստմամբ, նա կփորձի ամեն ինչ անել հնարավորինս արագ միջոցներ գտնել՝ դրանք բացելու համար

Դոնալդ Թրամփը վերջնագիր է ներկայացրել դեմոկրատներին: «Եթե դեմոկրատները չդադարեն խաղեր խաղալ և չվերականգնեն կառավարության աշխատանքը, նախագահը բանակցություններ չի վարի ներգաղթի բարեփոխումների վերաբերյալ», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, ով նախկինում դեմոկրատներին «պարտվողներ» էր կոչել:

Սենատի փոքրամասնության առաջնորդ, դեմոկրատ Չակ Շումերն, ի պատասխան, ասել է, որ Թրամփն անհուսալի գործընկեր է բանակցությունների համար: «Թրամփի հետ բանակցելը հավասարազոր է «պուդինգի» հետ բանակցելուն: Հնարավոր չէ բանակցել անընդհատ շարժվող նպատակի հետ», - ասել է Շումերը:

Նշենք, որ վերջին անգամ դաշնային կառավարությունը դադարեցրել էր աշխատանքը 2013 թվականին Բարաք Օբամայի օրոք: Դրա պատճառով 800 հազար քաղաքացիական ծառայողներ ստիպված էին անժամկետ չվարձատրվող արձակուրդի գնալ: 16 օրվա ընթացքում ազգային պարկերը և դաշնային թանգարանները փակ էին, անձնագրերի տրամադրումը դադարեցվել էր: Աշխատում էին միայն այն հաստատությունները, որոնք ԱՄՆ օրենքին համապատասխան համարվում էին «ծայրահեղ կարևոր».  դրանք էին փոստային բաժանմունքներ, ազգային անվտանգության և իրավապահ մարմիններ, ինչպես նաև զինված ուժերը:

Փորձագետները նշում են, որ ԱՄՆ բյուջետային ֆինանսավորման բացակայության պատճառով դաշնային կառույցների փակման հետ կապված իրավիճակն այնքան էլ հազվադեպ երևույթ չէ ամերիկյան իրականության մեջ: 1977 թվականից ի վեր այն առնվազն 17 նման իրավիճակ է արձանագրվել: Առավելագույն ժամանակահատվածը, երբ գերատեսչություններն անգործության են մատնվել, տևել է 21 օր `1995 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 1996 թվականի հունվարի 6-ը:

Փորձագետները նաև ընդգծում են, որ ստեղծված իրավիճակում պարտվող կողմը դեմոկրատներն են, որոնց պատճառով են մեծամասամբ  փակվել գերատեսչությունները: Ավելի վաղ Թրամփը, իր կողմնակիցների հետ ոչ ֆորմալ զրույցներում, նույնիսկ նշել էր, որ հակառակորդների անհանդուրժողականությունը կարող է հօգուտ իրեն լինել և բերել քաղաքական դիվիդենտներ: Այս մասին հաղորդում է The Washington Post- ը՝ հղում կատարելով պետության ղեկավարին մոտ գտնվող աղբյուրներին:

Ուսումնասիրելով ստեղծված իրավիճակն ու նախկին փորձը, կարելի է եզրակացնել, որ կողմերի միջև բանակցությունները շուտով որոշակի արդյունքներ կտան, ինչը կօգնի խուսափել սահմանադրական և ինստիտուցիոնալ ճգնաժամից: Սա երկու կուսակցությունների միջև սովորական ներքաղաքական պայքար է: Հանրապետականները շատ բան չեն կարող անել առանց դեմոկրատների, թեև նրանք մեծամասնություն են կազմում կոգրեսում: Իսկ դեմոկրատները դա օգտագործում են որպես ճնշման լծակ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 72%
Քամի՝ 11.27 կմ/ժ
4 C°
 
   
22.02.2018
  10° 
23.02.2018
Հարցում

Արդյո՞ք Ղարաբաղյան շարժումը հասել է իր նպատակներին: