ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ազգային ժողովում քննարկել են՝ ինչ չափանիշներով է որոշվում մարդու պատկանելիությունը հայ ազգին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ ցանկացած մարդ կարող է հայ լինել՝ անկախ կրոնական և քաղաքական համոզմունքներից, կարևոր դեր է խաղացել, որպեսզի ամբողջ աշխարհի մահմեդական հայերը սկսեն ավելի բաց հայտարարել, որ իրենք հայ են: Այս մասին հունվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով «Ելք» դաշինքի պատգամավորի Արտակ Զեյնալյանի հարցին, թե ինչ չափանիշներով է որոշվում մարդու պատկանելիությունը հայ ազգին, եթե նախկինում քաղաքացիություն ստանալու համար օտարերկրյա հայերից  պահանջվում էր վկայագիր ներկայացնել առ այն, որ անձը կնքվել է Հայ առաքելական եկեղեցում, ինչն անընդունելի է, փոխանցում է News.am-ը

Ինչպես նշեց Հակոբյանը, ոչ վաղ անցյալում Հայաստանի շատ բնակիչներ աթեիստներ էին, սակայն դա չէր նշանակում, որ իրենք հայ չեն: «Աշխարհազգացումի հարցը, անշուշտ, պետք է հաշվի առնել, և եթե մարդը իրեն հայ է զգում, չի կարելի դա անտեսել», - նշել է նախարարը` հավելելով, որ Հայաստանի քաղաքացիության տրամադրման հետ կապված շատ հարցեր լուծվել են, և ընթացակարգը պարզեցվել է: Այդպես, բավարար կլինի, որպեսզի միայն երկու կազմակերպություն հաստատի կոնկրետ անձի ազգային պատկանելիությունը, և այդ դեպքում նա օրինականորեն կարող է հայ համարվել և լուծել երկքաղաքացիության խնդիրը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: