ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,057.91 դրամ ԱՐԾԱԹ - 257.19 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,053.95 դրամ

Ստեփանակերտում կառուցվելու է մարզամշակութային համալիր՝ գերժամանակակից կինոթատրոնով

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ստեփանակերտի նախկին «Օկտյաբր» կինոթատրոնի տեղում կառուցվելու է մարզամշակութային համալիր:

«Արցախպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ՝ այսօր կայացած մամլո ասուլիսին այս մասին ասել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և նշել, որ շինաշխատանքներն արդեն գտնվում են նախագծային փուլում:

«Նախատեսված է համալիրում  ունենալ 100 տեղանոց գերժամանակակից կինոթատրոն, նաև բաց կինոթատրոն: Բարերարի հավաստմամբ՝ Մոսկվայում ցուցադրվող ցանկացած ֆիլմ հնարավորություն է լինելու նաև ցուցադրել այդ կինոթատրոնում: Այսինքն՝ կինոթատրոնը միացվելու է համաշխարհային կինոթատրոնների ցանցին: Կենտրոնում լինելու է ունիվերսալ դահլիճ՝ համերգներ և այլ միջոցառումներ անցկացնելու համար, գրադարան, ինչպես նաև ազատ տարածքներ՝ այլ միջոցառումների անցկացման համար, սրճարան, ավտոկայանատեղիներ: 3500 քառ./մ տարածք ունեցող նորակառույցի տարածքը լինելու է բարեկարգված և կանաչապատ: Այն լինելու է մեր երիտասարդների համար հանգստի ու ժամանցի յուրօրինակ ու հետաքրքիր վայր»,-մանրամասնել է նախարարը և ավելացրել, որ կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել ամենաուշը 3 տարուց:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 72%
Քամի՝ 17.70 կմ/ժ
16 C°
 
14°  25° 
24.05.2018
15°  23° 
25.05.2018
Հարցում

Արդյո՞ք ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի երկրում շոշափելի բարեփոխումներ իրականացնել։