ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 806,32 դրամ ԱՐԾԱԹ - 258,34 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 559,16 դրամ

ԵԱՏՄ երկրները կարող են օգտվել Հայաստան-Իրան ԱՏԳ-ի հնարավորություններից. Կարեն Կարապետյան

Armeniasputnik.am

Հայաստանի զարգացող տնտեսությունը արձագանքում է շատ հաճաշ անկանխատեսելի համաշխարհային փոփոխություններին: ՐԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հաղորդում է Artsakhpress-ը:

Նրա խոսքով՝ 2017 թվականի վերջնական տվյալները կհրապարակվեն այս ամսվա վերջին, սակայն այժմ այժմ ևս հնարավոր է վստահաբար ասել, որ տնտեսական աճն ավելին կլինի, քան սպասվում էր 2016 թվականին:

«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա դրա տրամաբանությունը մեզ համար շատ պարզ և պրագմատիկ է: Եվրասիական ինտեգրման նախագիծը ընդլայնել է մեր տնտեսական սահմանները` ստեղծելով ընդգրկուն, առանց մաքսային սահմանների գրեթե 180 միլիոնանոց շուկա: ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտենսիվորեն ուսումնասիրվում են Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի և այլ երկրների հետ համագործակցության հարցերը: Բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրը թույլ կտա Հայաստանին մեկնարկային դաշտ դառնալ ռուսաստանյան ձեռնարկատերերի՝ նոր շուկաներ մուտք գործելու համար: Մենք արտոնյալ առևտրային ռեժիմ ունենք ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի և Ճապոնիայի հետ՝ այսպես կոչված GSP: Հայաստանն այն 10 երկրներից է, որոնք օգտնվում են GSP+ԵՄ-ի արտոնությունների համընդհանուր համակարգից, որը թույլ է տալիս արտոնյալ պայմաններով ԵՄ արտահանել մեր երկրում արտադրված մոտ 6400 անուն ապրանք: 2018 թվականից Հայաստանը REX համակարգի անդամ է: Սա նշանակում է, որ 2018 թվականից սկսած կազմակերպությունները, մեկ անգամ գրանցվելով էլեկտրոնային համակարգում, այլևս պարտավորված չեն լինի ապրանքի յուրաքանչյուր խմբաքանակի համար ծագման հավաստագիր ստանալ և կարող են ապրանքներեն արտահանել ԵՄ՝ օգտվելով ոչ միայն մաքսատուրքերի զրոյական դրույքաչափով, այլև ավելի քիչ ծախսել հավաստագրերի համար»,- նշել է վարչապետը:

 Կարեն Կարապետյանը նաև հիշեցրել է, որ անցյալ տարվա վերջին Մեղրիի հայ-իրանական սահմանում սկսել է գործել ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ).«Եվ մենք գտնում ենք, որ այս ԱՏԳ-ն լավ հարթակ է ռուսական բիզնեսի և կապիտալի համար, որը հետաքրքրվածություն ունի Իրանում: Մենք շատ բաց ենք այս առումով և պատրաստ ենք համագործակցել ոչ միայն ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի տեղաբաշխման իրավունքի, այլև՝ համատեղ ներդրումային համագործակցության շրջանակներում», - մասնավորապես նշել է ՀՀ վարչապետը:

 Կարեն Կարապետյանը նշել է, որ ԵԱՏՄ երկրները, այդ թվում նաև ռուս ձեռնարկատերերը, կարող են օգտվել ազատ տնտեսական գոտու հնարավորություններից և մեծ քանակությամբ ապրանքներ արտահանել Իրան, իսկ իրանական կողմը կարող է արտոնյալ պայմաններով իր ապրանքներն արտահանել ԵԱՏՄ և այլ երկրներ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 71%
Քամի՝ 11.27 կմ/ժ
3 C°
 
   
22.02.2018
  10° 
23.02.2018
Հարցում

Արդյո՞ք Ղարաբաղյան շարժումը հասել է իր նպատակներին: