ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեկնարկել է Կրթության համաշխարհային համաժողովը

European School Luxembourg 2 blog

Լոնդոնում մեկնարկել է Կրթության համաշխարհային համաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը:

Համաժողովի ընթացքում տարբեր երկրների կրթության նախարարներ քննարկել են համաշխարհային սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում կրթության որակի բարելավման հիմնահարցերը: Համաժողովի շրջանակում Լևոն Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների հետ: Քննարկման առանցքում են եղել ուսուցիչների վերապատրաստման գործընթացում առաջավոր փորձն ու մոտեցումները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ժամանակակից հնարավորությունները կրթության ոլորտում:

Նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի կրթության և նախարար Միխայիլ Չխենկելիի հետ: Նախարարները քննարկել են կրթական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես, երկու երկրների բարձրագույն կրթության ոլորտի ծրագրերի և մասնագիտական կրթության բնագավառում համագործակցության ընդլայնման հետ կապված:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: