ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Արսենալ»-ը վաղուց էր փորձում «որսալ» Հենրիխ Մխիթարյանին.«Արսենալ»-ի մարզիչ

Arsenal.com

«Արսենալը» փորձում էր «որսալ» Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին դեռ այն ժամանակից, երբ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» չէր տեղափոխվել։ Այս մասին ինչպես փոխանցում է Սպուտնիկ Արմենիան՝ հղում կատարելով  Skysports-ին, հայտնել է «զինագործների» մարզիչ Արսեն Վենգերը։

Նա խոստովանել է, որ Հենրիխ Մխիթարյանի հետ հանդիպում է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու շրջանում։ Նրա խոսքով` «այն ժամանակ մենք մոտ էինք (գործարքին), սակայն չստացվեց»։

Ինչ վերաբերում է Մխիթարյանի ապագային «Արսենալում», Վենգերը նշել է, որ փոքր-ինչ մտահոգում է հայ կիսապաշտպանի կարիերայում «մանչեսթերյան անհաջող շրջանի» հավանական հետևանքը։

«Իհարկե, մտահոգում է այն, թե ինչպես է դա անդրադարձել Մխիթարյանի վրա։ Սակայն սա նրա համար նոր հնարավորություն է։ Այն ամենը, ինչ ձեզ պետք է կյանքում, երկրորդ հնարավորությունն է։ Համոզված եմ Մխիթարյանի որակական հատկանիշների հարցում, և նա կօգտագործի այդ հնարավորությունը», - ասել է Վենգերը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: