ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախ այցելած բլոգերների` «Ուղևորություն դեպի Լեռնային Ղարաբաղ» ֆիլմն արդեն պատրաստ է (տեսանյութ)

Լատվիացի բլոգեր Ալեքսանդր Ալիմովն ու նրա լիտվացի գործընկեր Ստանիսլավ Գորբունովը ներկայացրել են «Ուղևորություն դեպի Լեռնային Ղարաբաղ» ֆիլմը։

«Ուռա։ Լեռնային Ղարաբաղ այցելելու մասին մեր առաջին ֆիլմը պատրաստ է։ Դիտեք պայծառ արևի, գունեղ բնապատկերների և հրաշալի մարդկանց մասին պատմող մոտ 16 րոպեանոց ֆիլմը։ Չէ՞ որ կյանքում դրա կարիքը երբեմն այնքան ունես, այն էլ հունվարի վերջին», - Facebook-ի իր էջում գրել է Գորբունովը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

Ալիմովը TravelBlog.lv-ում նշել է, որ տեսանյութի նպատակն ամբողջ աշխարհին Արցախի զբոսաշրջային հսկայական ներուժը ներկայացնելն է։

«Լեռնային կիրճեր, հնագույն վանքեր, հին գյուղեր, ժամանակակից քաղաքներ և զարմանահրաշ մարդիկ. այս ամենը կարելի է տեսնել Արցախի մասին պատմող նոր ֆիլմում… Անկախ քաղաքական դժվար իրավիճակից, այստեղ հազարամյակներ շարունակ հասարակ և հյուրընկալ մարդիկ են ապրում։ Եվ նրանք մեծ հաճույքով են սպասում հյուրերին, բոլոր նրանց, ովքեր կցանկանան ճանաչել մեծ զբոսաշրջության համար դեռ չբացահայտված այս անկյունը», - գրել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: