ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բյուզանդական դրոշով հունական նավը փորձել է սադրանքի ենթարկել Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերին

Հունական պարեկային նավը Էգեյան ծովում մոտեցել է Իզմիրի Քարաբուրուն թերակղզու սահմաններին։

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haberler» լրատվակայքին, բյուզանդական դրոշ կրող նավը փորձել է սադրանքի ենթարկել Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերին։

Աղբյուրի համաձայն՝ «Machitis» անվամբ հունական նավը մոտեցել է զորավարժություն անցկացնող թուրքական նավերին՝ փորձելով խափանել նրանց ծրագիրը, սակայն անհաջողության է մատնվել։

Հիշեցնենք, որ նախօրեին Հունաստանի պաշտպանության նախարարը մոտորանավակով մոտեցել էր Էգեյան ծովի Քարդաքի (հուն․՝ Իմիա) ժայռերին՝ փորձելով ծաղկեպսակ դնել այդտեղ։ Բայց թուրքական ռազմածովային ուժերի ճնշման տակ հունական նավակը հարկադրված հեռացել էր։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: