ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանի խորհրդականը սպառնում է կոտրել հույների ձեռքերն ու ոտքերը. «Նրանք իրենց մաշկի վրա կզգան մեր զայրույթը»

Yeni Akit

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Յիղիթ Բուլութը սպառնացել է կոտրել Հունաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ոտքերը և ձեռքերը, եթե նրանք  համարձակվեն ոտք դնել Էգեյան ծովում գտնվող Քարդակ (հուն.՝ Իմիա) կղզու վրա: Այս կղզին հանդիսանում է վիճելի տարածք Թուրքիայի և Հունաստանի միջև:

«Ցանկացած սպայի,  վարչապետի, կամ էլ նախարարի ոտքերը և ձեռքերը կկոտրենք, եթե հանկարծ համարձակվեն ոտք դնել Քարդակի վրա: Նրանք իրենց մաշկի վրա կզգան մեր զայրույթը ավելի ուժեղ ձևով, քան հիմա այն առկա է Աֆրինում»,- թուրքական «TRT» հեռուստաալիքի եթերով ասել է Էրդողանի խորհրդականը, փոխանցում է Ermenihaber-ը։

Էրդողանի խորհրդականի այս հայտարարությանն արձագանքել է նաև Հունաստանի արտգործնախարարությունը: Վերջինս նշել է, որ այդ խոսքերը չեն նպաստելու թուրք-հունական հարաբերությունների լավացմանը:

Այսպիսի կոշտ պատասխանի պատճառ է հանդիսացել այն փաստը, որ Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե իրենց պաշտպանության նախարարը ծաղկեպսակ է դրել 1996թ. Էգեյան ծովի ավիաաղետում զոհվածների հիշատակին: Այդ ժամանակ Էգեյան ծով էր ընկել ուղղաթիռ, որի մեջ եղել էին հույն  զինվորներ:

Թեպետ թուրքական կողմը հերքում է, որ  հույն նախարարը կարողացել է մոտենալ կղզուն, սակայն Հունաստանի ռազմածովային ուժերը պնդում են հակառակը և նույնիսկ տեսանյութ են հրապարակել որտեղ երևում է, որ հույն պաշտոնյայի նավը մոտենում է կղզուն:

Հիշեցնենք, որ Իմիա կղզու  հարցում Թուրքիան և Հունաստանը միշտ ունեցել են հակասություններ: Բանն այն է, որ  1932թ. Թուրքիայի և Իտալիայի միջև կնքված պայմանագրով կղզին անցնում է Իտալիային, իսկ հետո՝ Հունաստանին: Սակայն, Թուրքիան մինչ այժմ փորձում է խախտել այդ պայմանագրի կետերը և այդ  կղզին կցել իր տարածքին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: