ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Լեհաստանի նորանշանակ դեսպանին

mfa.am

Այսօր՝ փետրվարի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լեհաստանի նորանշանակ դեսպան Պավել Չեպլակին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում:

Ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում հայ-լեհական դարավոր բարեկամությունը՝ նախարար Նալբանդյանը շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր առաքելության ընթացքում կնպաստի հայ-լեհական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Չեպլակը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կներդնի՝ երկու երկրների միջև տարբեր բնագավառներում փոխգործակցության առավել խորացման ու ընդլայնման նպատակով։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, մտքեր են փոխանակվել քաղաքական երկխոսության առավել ամրապնդման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, ինչպես նաև միջազգային կառույցներում համագործակցության վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման հեռանկարների և հնարավորությունների շուրջ:

Հանդիպման ընթացքում արծարծվել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր:

Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    20 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: