ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարո Փայլան. Սիրիայի քրդերը կարող են արժանանալ Օսմանյան կայսրությունում հայերին բաժին հասած տխուր ճակատագրին

Սիրիայի քրդերը կարող են արժանանալ Օսմանյան կայսրությունում հայերին բաժին հասած տխուր ճակատագրին, երբ նրանց կոտորեցին երիտթուրքերը: Այս մասին France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նման մտավախություն է հայտնել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: 

Նա նշել է, որ քրդերն այսօր նույն պահանջներն են առաջ քաշում, ինչ հայերը 100 տարի առաջ:

«Ես` որպես հայ, մտավախություն ունեմ, որ քրդերի հետ Աֆրինում կարող է կրկնվել այն, ինչ 100 տարի առաջ տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ», - ասաց նա:

Պատգամավորը նշել է, որ իրավիճակից ելք գտնելու համար պետք է ավելի շատ խոսել Հայոց ցեղասպանության մասին, և միջազգային հանրությունը պետք է ճանաչի այդ փաստը: Նա համոզված է, որ ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կկանխի ոճրագործության կրկնությունը:


Նրա խոսքով` Թուրքիայում արգելված է խոսել քրդերի խնդրի և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին:

«Նախագահ Էրդողանի հասցեին հնչած չնչին քննադատությունն անկանխատեսելի հետևանքների կարող է հանգեցնել: Քեզ կարող են մեղադրել դավաճանության մեջ», - ասել է պատգամավորը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: