ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանը Միլանի հայ հոգևորականներին է ներկայացրել Հայաստանի ապագայի վերաբերյալ իր տեսլականը

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից  ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը փետրվար 2-ին հանդիպել է Միլանի Հայ ազգային եւ հոգեւոր հաստատությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է News.am–ը` հղում կատարելով Իտալիո Հայոց հովվության դիվանի հայտարարությանը

Հանդիպման ընթացքում Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ապագայի վերաբերյալ իր տեսլականը, լսել է ներկաների տեսակետներն ու գաղափարները՝ ՀՀ ապագայի և արդեն նոր կառավարման ձևաչափում մեր երկրի տարբեր ծրագրերին սփյուռքի ներգրավվածության վերաբերյալ: 

Մտքեր են փոխանակվել Հայաստանում արդարադատության, առողջապահության և կրթության ոլորտների բարելավման, ինչպես նաև Հայրենիքի նկատմամբ մատաղ սերնդի հավատքի զորացման առնչությամբ:

Անկեղծ ու ջերմ մթնոլորտում արձանագրվել են մեր երկրի ձեռք բերած հաջողությունները, և դրանք միասնաբար՝ Հայաստանի և Սփյուռքի ջանքերով զորացնելու կամքն ու վճռականությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    19 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: