ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Օբամեյանգ. Մխիթարյանն ինձ համար եղբոր պես է

Վերջերս «Արսենալ» տեղափոխված Պիեր Էմերիկ Օբամեյանգը ուրախ է վերամիավորվելու Հենրիխ Մխիթարյանի հետ, ում հետ միասին խաղացել են Դորտմունդի «Բորուսիա»-ում, հայտնում է Sports.ru-ն

«Ես իսկապես երջանիկ եմ, որ նորից նույն թիմում եմ խաղում Միկիի հետ։ Միկին ինձ համար եղբոր պես է։ Լավ ընկեր է։ Մենք նախկինում էլ ենք միասին խաղացել, և ուրախ եմ, որ կրկին տեսնում եմ նրան»,- ասել է Օբամեյանգը։

Օբամեյանգը պատմել է, թե ինչպես է Հենրիխ Մխիթարյանը զանգել և հետաքրքրվել, թե չի ուզու՞մ արդյոք տեղափոխվել «Արսենալ»:

«Ես նրան հարցրի`«նախ ասա, դու պայմանագիր կնքելու ես, թե՞ ոչ»: Եվ երբ Միկին ասեց, որ պայմանագիրը կնքված է, դա արդեն մեծ պատճառ էր «Արսենալ» տեղափոխվելու համար», - պատմել է ֆուտբոլիստը:

Նա ավելացրել է, որ ինքն ու Մխիթարյանն իրար հասկանում են ոչ միայն խաղադաշտում, այլև դրանից դուրս, ինչը թեթևացնում է խաղը։





Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: