ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկշա Բավցևիչը հրապարակել է ազգային հավաքականի կազմը

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը հրապարել է այն բասկետբոլիստների անունները, որոնք հրավեր են ստացել պատրաստվելու փետրվարի 25-ին կայանալիք Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Ալբանիա հանդիպմանը:

Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.

Ամիրան Ամիրխանով («Գազպրոմ», Ռուսաստան),  Լուկաս Ֆիշեր  («Գրան Կանարիա», Իսպանիա),  Անդրանիկ Չրաբաշ («Օկապի Աալսթար», Բելգիա), Ալլին Հեսս («Բազել Ստարվինգս» Շվեյցարիա),  Քրիս Յանկու Օսկիյան («Յալովա», Թուրքիա), Անդրեյ Կոնստանտինով  («Բարս», Ռուսաստան),  Արարատ Քոչինյան  («Ուրարտու»),  Ալբերտ Թադևոսյան  (ՄԳՈՒ, Ռուսաստան),  Էդգար Բաբայան  («Ուրարտու»),  Գեորգի Պոդկոլզին («Արցախ»),  Դավիթ Խաչատրյան («Գրանդ Սպորտ»),  Արագատ Աբրահամիան ( «Մասիս», ԱՄՆ),  Սերգեյ Պոլուխին  («Բարս», Ռուսաստան),  Տերրի Սմիթ  (ՀՏՎ, Ֆրանսիա), Ստիվեն Էնոք («Լուիսվիլ» ԱՄՆ),  Արման Հակոբյան  («Արթիկ»),  Գեորգի Շախնազարով  («Գորնի» Ռուսաստան), Նիկիտա Զախարով  («Ուրարտու»):

Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավակալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը ու Անդրե Սփայթ Մկրտչյանը հավաքականին չեն կարող միանալ ԱՄՆ ուսանողական լիգայի հանդիպումների պատճառով: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից հայտնեցին, որ Ռայան Բոաթրայթը խնդրել է իրեն չհրավիրել ազգային հավաքական, քանի որ ցանկանում է կենտրոնանալ ակումբի ելույթների վրա:

Հայաստանի հավաքականն ընտրական փուլի խաղերին կսկսի նախապատրասվել փետրվարի 18-ից Օլիմպավանում, փոխանցում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: