Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2018թ. կառավարության անդրանիկ նիստը
Փետրվարի 7-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2018թ. կառավարության անդրանիկ նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ համապատասխան զեկույցներով հանդես եկան շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները:
Նախագահ Սահակյանը հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ հատուկ կանգ առնելով գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի եւ 2018 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի վրա՝ նշելով, որ այդ հարցերը առանցքային նշանակություն ունեն մեր երկրի սոցիալ-տնտեսական հետագա զարգացման համար, եւ դրանց լուծումը պահանջելու է ակտիվ ու նպատակասլաց աշխատանքի իրականացում ինչպես համապատասխան գերատեսչությունների, այնպես էլ այլ պետական կառավարման մարմինների եւ տնտեսավարող սուբյեկտների կողմից:
Խոսելով գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մասին Նախագահը նշել է, որ այն կհանդիսանա ոլորտի բոլոր թեւերի համաչափ ու ինտենսիվ զարգացման կարեւորագույն գրավականը միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարով: «Հայեցակարգով սահմանված քաղաքականության իրագործման արդյունքում ակնկալվում է տնտեսության կայունությունը եւ կանխատեսելիությունը ապահովող, զարգացած գյուղատնտեսություն, երկրում ինքնաբավության մակարդակի բարձրացում եւ միջազգային մրցունակության աստիճանի զգալի ավելացում», - ընդգծել է իր խոսքում երկրի ղեկավարը՝ հավելելով, որ բոլոր շահագրգիռ մարմինները եւ օղակները իրենց լիազորությունների շրջանակներում պետք է ըստ ամենայնի աջակցեն այս կարեւոր ծրագրի հաջող իրականացմանը:
Անդրադառնալով 2018 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրին Նախագահը նշել է, որ ոլորտում իրականացվելիք աշխատանքները հիմնականում ուղղված կլինեն բնակարանաշինությանը, կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավմանը, մշակութային օջախների կառուցմանն ու վերանորոգմանը, առողջապահական օբյեկտների կառուցմանը, կոմունալ շինարարությանը, ավտոճանապարհների կառուցմանը, վերանորոգմանը, պահպանմանն ու շահագործմանը, ինչպես նաեւ բնակավայրերի ջրամատակարարման ապահովմանը խմելու ջրով: «2018 թվականին քաղաքաշինության ոլորտում նախատեսված ծրագրերը բավականին ծավալուն են, բայց միանգամայն իրատեսական, որոնց իրականացման համար անհրաժեշտ է ակտիվ եւ կազմակերպված աշխատանք նախ եւ առաջ քաղաքաշինության նախարարության ու բոլոր շահագրգիռ մարմինների եւ գերատեսչությունների կողմից: Պետք է առավելագույն ջանքեր գործադրել այդ ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ», - ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 60%
Քամի՝ 0,51 կմ/ժ