ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների հետ

Azatutyun.am

ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու հայտարարված Արմեն Սարգսյանը Փարիզում մի շարք հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ, հայտնում են Արմեն Սարգսյանի գրասենյակից:

Օլիվիե Դասոյի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական հարաբերությունների վերընթաց զարգացմանը և այդ համատեքստում կարևորվել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունվարին Ֆրանսիա կատարած այցելությունը։

Դասոն ջերմությամբ է հիշել Արմեն Սարգսյանի հրավերով անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստան կատարած իր այցելությունը և հանդիպումը ՀՀ Նախագահի հետ։

Օլիվիե Դասոն սերում է Ֆրանսիայի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկից։ Նրա հայրը՝ Սերժը, Մարսել Դասոյի որդին է, ումից և ժառանգել է Դասո ընկերությունների խումբը։

Վերջինիս կազմում է նաև հանրահայտ Դասո Սիսթեմս ընկերությունը, որը ծրագրային ապահովում է տրամադրում ավիացիայի, աէրո–տիեզերական, պաշտպանության, էներգետիկայի ոլորտների համակարգերի համար։ Խումբը գործունեություն է ծավալում նաև լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի, գինու արտադրության և այլ բնագավառներում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: