ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևի՝ «Երևանն ու Զանգեզուրը հետ բերելու» մասին հայտարարությունը ծաղրանքով են ընդունում նույնիսկ Ադրբեջանում

Azatutyun.am

Ադրբեջանի նախագահի «ադրբեջանցիների պատմական հողեր Երևանն ու Զանգեզուրը հետ բերելու» մասին հայտարարությունները ծաղրանքով են ընդունվում նույնիսկ Ադրբեջանում: PanARMENIAN.Net-ին է ասել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Նույնիսկ Ադրբեջանում լուրջ չեն վերաբերվում Ալիևի այդ խոսքերին: Եթե հետևենք հատկապես երկրի երիտասարդության արձագանքին, ապա կտեսնենք, որ ուղղակի ծաղրում են, ասում են՝ «Ղարաբաղի խնդիրը չի կարողանում լուծել, Երևանից և Զանգեզուրից է խոսում»», - ասել է Բալայանը:

Նա հավելել է, որ ընդամնեը 100 տարի առաջ աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնված Ադրբեջանի տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ նորություն չեն. Բաքվի ռեժիմի տարբեր ներկայացուցիչներ բազմիցս են հնչեցրել նման հայտարարություններ:

«Ալիևի ելույթը «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարին ընդամենը արտաքին քաղաքական ձախողումները և ներքին սոցիալական խնդիրները կոծկելու միջոց էր»,- եզրափակել է խոսնակը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ  Ալիևը «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հերթական անգամ սպառնալից ելույթով է հանդես եկել, որտեղ հայտարարել է, թե «Երևանն  ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: