ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանում ֆուտբոլային հանդիպման ժամանակ հակաթուրքական վանկարկումներ են հնչեցվել. «Մահ Թուրքիային»

Facts.co

Փետրվարի 7-ին Իրանի Իսլամական Հանրապետության Բուքան քաղաքում իրանական ակումբների միջև  տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպման ժամանակ երկրպագուների մի խումբ բողոքի ակցիա է կազմակերպել Թուրքիայի իշխանությունների դեմ:

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով «Kirim»  լրատվական գործակալությանը,  խաղի ժամանակ երկրպագուները հակաթուրքական վանկարկում են հնչեցրել: Մի խումբ երկրպագուներ վանկարկել են «Մահ Թուրքիային»:

Աղբյուրը նշում է, որ Բուքան քաղաքը գտնվում է Իրանի Ատրպատական նահանգում և այդտեղ քրդերի կողմնակիցները շատ են: Այդ նահանգի Որմու և Սուլդուզ քաղաքներում հաճախ են բախումներ լինում քրդերի կողմնակիցների և տեղաբնակ թուրքերի միջև:

Թեև հայտնի չէ հակաթուրքական վանկարկումների պատճառը, բայց ենթադրվում, որ դա կապված է Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի ռազմակա գործողությունների հետ:

Հիշեցնենք, որ վերջերս Իրանը Թուրքիային կոչ արեց վերջ դնել Սիրիայում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: