ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հանդիպում Բուլղարիայի գործարար պատվիրակության հետ

mineconomy.am

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Բուլղարիայից ժամանած գործարար պատվիրակության հետ, որի կազմում էին Բուլղարիայի նախագահի՝ տնտեսական զարգացման և ներդրումների հարցերով քարտուղարը, ՓՄՁ գործակալության գործադիր տնօրենը, Բուլղարիայի արդյունաբերական կապիտալի ասոցիացիայի և առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները։ Այս մասին ասվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական կայքում:

Բուլղարիայի գործարար պատվիրակությանն ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Ըստ նախարարի տեղակալի, թեպետ Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրաշրջանառությունը բարձր տեմպեր է գրանցում, այնուամենայնիվ անհրաժեշտ է բազմազանեցնել արտահանումը։ Հովհաննես Ազիզյանը հյուրերին համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսական ցուցանիշները, արտոնյալ շուկաները, «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ծրագիրը և այլ հնարավորություններ։ Նախարարի տեղակալի խոսքով՝ համատեղ արդյունաբերական կոոպերացիաների հիմնումը կարող է հեռանկարային լինել։ Բուլղարական կողմի հետ քննարկվել են դեղագործության, հանքային ջրերի և ալկոհոլային խմիչքների ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտում երկու երկրների փոխգործակցությանը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ընթացիկ տարվա երկրորդ կեսին պաշտոնական այցի և B2B հանդիպումների ձևաչափով շարունակել համագործակցությունը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: