ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 677,34 դրամ ԱՐԾԱԹ - 256,56 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 040,88 դրամ

ԱՄՆ-ն նախատեսել է 2019 թվականին Հայաստանին 3,24 մլն դոլարի օգնություն հատկացնել

tonkosti.ru

Փետրվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է երկրի 2019 ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ իր առաջարկները: Բյուջեի նախագծի համաձայն՝ վարչակազմը ծրագրում է արտասահմանյան պետություններին օգնության ցուցաբերման արմատական կրճատումներ, փոխանցում է news.am-ը:

Փաստաթղթով առաջարկվում է Հայաստանին 2019 ֆինանսական տարում 3,24 մլն դոլարի տնտեսական օգնություն ցուցաբերել: 2018 թվականին այս օգնությունը կազմում է 4 մլն դոլար: ԱՄՆ-ն միջազգային ռազմական կրթական ծրագրի շրջանակում Հայաստանին կհատկացնի 600 հազար դոլարի օգնություն: Թմրանյութերի միջազգային վերահսկողության ապահովման համար Հայաստանը կստանա 1,5 մլն դոլար: Ինչ վերաբերում է ռազմական օգնությանը, ապա Հայաստանին, ինչպես և Ադրբեջանին, ոչ մի միջոց չի հատկացվի:

Նշենք, որ անցյալ ֆինանսական տարում վարչակազմը Ադրբեջանի տնտեսական օգնությունը դադարեցրել էր, սակայն որոշել է 2019 թվականին 3 մլն դոլար հատկացնել: Ադրբեջանին նաև 600 հազար դոլարի օգնություն կհատկացվի ռազմական կրթական ծրագրի շրջանակում:

Ինչ վերաբերում է հարևան Վրաստանին, ապա վարչակազմը նախատեսել է  հատկացնել 25 մլն դոլարի տնտեսական օգնություն:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 74%
Քամի՝ 6.44 կմ/ժ
1 C°
 
  10° 
21.02.2018
  10° 
22.02.2018
Հարցում

Արդյո՞ք Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների նշանակումը կապված է երկրի ներքաղաքական խնդիրների հետ: