ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,057.91 դրամ ԱՐԾԱԹ - 257.19 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,053.95 դրամ

Էրդողան. Ամերիկացիները դեռ չեն տեսել օսմանյան բռունցքը

© AP Photo/

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է ԱՄՆ-ի որոշումը` շարունակելու ֆինանսավորել Սիրիայում «Քրդական ժողովրդի պաշտպանության ուժեր»-ին (YPG), հայտնում է Reuters-ը։ 

«Մեր դաշնակցի որոշումը YPG-ին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ ... անշուշտ կանդրադառնա այն որոշումների վրա, որոնք մենք կկայացնենք», - հայտարարել է Էրդողանն իշխող «Ազատություն և զարգացում կուսակցության» (AKP) հետ հանդիպման ժամանակ։

Նրա այս հայտարարությունները տեղի են ունենում ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից 2019 թվականի բյուջեի հրապարակումից հետո։ ԱՄՆ Պենտագոնի ներկայացրած 2019 թ. պաշտպանական բյուջեի նախագծով նախատեսվում է  Սիրիայում իսլամական պետության դեմ պայքարող տեղական ուժերի վերապատրաստման և վերազինման համար միջոցներ տրամադրել։

«Ավելի լավ կլինի նրանց համար, որ չաջակցեն ահաբեկիչներին: Ես կոչ եմ անում Միացյալ Նահանգների ժողովրդին՝ այդ գումարները գալիս են Միացյալ Նահանգների բյուջեից, դուրս են գալիս մարդկանց գրպաններից»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև պատախանելով ամերիկացի հրամանատարի՝ Թուրքիային ուղղված այն հայտարարությանը, որ եթե Սիրիայում Թուրքիայի ԶՈՒ-ն իրենց հարվածի, ապա իրենք պատասխան կտան, ասել է.

«Այդպես խոսում են նրանք, ովքեր դեռ չեն տեսել օսմանյան բռունցքը»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 72%
Քամի՝ 17.70 կմ/ժ
16 C°
 
14°  25° 
24.05.2018
15°  23° 
25.05.2018
Հարցում

Արդյո՞ք ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի երկրում շոշափելի բարեփոխումներ իրականացնել։