ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,754.04 դրամ ԱՐԾԱԹ - 252.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,441.18 դրամ

Հենշտեյն. Ղարաբաղի խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ այն միացրել են Ադրբեջանին

Twitter

Ռուս լրագրող, Պետդումայի նախկին պատգամավոր, իսկ այժմ Ռոսգվադիայի տնօրենի խորհրդական Ալեքսանդր Հենշտեյնը ներկայացրել է իր «Ատլանտիդայի ավարտը: Ինչու Պուտինը երբեք չի դառնա Գորբաչով» գիրքը, որում վերլուծել է ԽՍՀՄ փլուզման պատճառները և փորձել է պատկերացնել Պուտինին ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխաիլ Գորբաչովի փոխարեն, փոխանցում է «Ռուսարմինֆո»-ն:

Լրագրողը նշել է, որ հետխորհրդային տարածքում աշխարհաքաղաքական հակամարտությունների մեծամասնության՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության  առաջացման պատճառը խորհրդային իշխանությունների անհեռատեսությունն է:

«80-ականների վերջին բոլոր «թեժ կետերը» ստալինյան քաղաքականության սխալ հաշվարկների հետևանք են, երբ որևէ մեկը չէր մտածում բացասական հետևանքների մասին: Այդպես էլ առաջացավ Ղարաբաղի խնդիրը, երբ քրիստոնյա հայերով բնակեցված տարածքը միացվեց մուսուլման Ադրբեջանին»,- ասել է Ալեքսանդր Հենշտեյնը:

Նա նշել է նաև, որ 1991թ. ԽՍՀՄ-ը կազմալուծվեց արհեստական սահմաններով՝ առանց հաշվի առնելու պատմական հանգամանքները:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 42%
Քամի՝ 6.44 կմ/ժ
27 C°
 
20°  31° 
26.06.2018
20°  34° 
27.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: