ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռազմական շքերթ ԱՄՆ-ում. ո՞ւմ է ցանկանում նմանվել Թրամփը

RT

Դեռ հունվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն էր հայտնել Վաշինգտոնում ռազմական շքերթ անցկացնել, քանի որ «անչափ տպավորված էր մնացել Փարիզում Բաստիլի գրավման օրվան նվիրված շքերթից»: Իսկ փետրվարի 7-ին ամերիկյան մամուլը գրեց, որ Թրամփն արդեն հանձնարարել է սկ:սել շքերթի նախապատրաստական աշխատանքները:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսն այսպես է մեկնաբանել Թրամփի այս քմահաճ ցանկությունը. «Նախագահ Թրամփը ամեն կերպ աջակցում է ամերիկացի զինծառայողներին, որոնք ամեն օր վտանգում են իրենց կյանքը՝ ապահովելու համար ԱՄՆ-ի անվտանգությունը»:

Վաշինգտոնում նման շքերթներ սովորաբար անցկացվում են որևէ ռազմական հաղթանակի կապակցությամբ: Վաշինգտոնում վերջին ռազմական շքերթը տեղի է ունեցել 1991թ. Բուշ Ավագի օրոք՝ ի նշան Ծոցի առաջին պատերազմի ավարտի և Քուվեյթի ազատագրման:

Առհասարակ արևմտյան երկրներում նման իրադարձությունները չափազանց հազվադեպ են հանդիպում: «Ռազմական շքերթ» հասկացությունն ամենից շատ այսօր ասոցացվում է Հյուսիսային Կորեայի հետ: Նման շքերթները հաճախակի բնույթ են կրում նաև Ռուսաստանում, Չինաստանում, Հնդկաստանում և Պակիստանում: Օրինակ, Ռուսաստանում 2015թ. մեծ շուքով նշվեց Հաղթանակի օրը, որի տոնակատարություններն ուղեկցվեցին մեծ ռազմական շքերթով: Իսկ Հյուսիսային Կորեան իր յուրաքանչյուր անցկացրած ռազմական շքերթն անվանում է «պատմության մեջ մեծագույնը»:

Դեմոկրատները խիստ անհանգստացած են ԱՄՆ-ի նախագահի այս ցանկությամբ: Նրանք հայտարարել են, որ շքերթը չափազանց ծախսատար է. վերոնշյալ շքերթն ԱՄՆ-ում 1991թ.-ին արժեցել է 8 մլն դոլար: Սակայն, դեմոկրատներին ամենից շատ անհանգստացրել է շքերթի խորհրդանշական ենթատեքստը: Նրանք հայտարարել են, որ ռազմական շքերթի անցկացման գաղափարը հիշեցնում է ավտորիտար ռեժիմի ղեկավարության պահվածք:

ԱՄՆ-ի քաղաքացիները ևս անհանգստացած են նախագահի այս որոշմամբ. նրան հասցրել են համեմատել ինչպես Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի, այնպես էլ ԽՍՀՄ ղեկավարների հետ, ովքեր բազմիցս քննադատվել են ԱՄՆ-ի կողմից՝ ռազմական հզորության ցուցադրության համար:

Ինչևէ, Թրամփը հաստատակամ է իր որոշման մեջ: The Washington Post-ի հաղորդմամբ՝ ռազմական շքերթը կարող է անցկացվել Վետերանների օրվա կամ Անկախության օրվա առթիվ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: