ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կատյա Գալստյանը կրկնեց Միքայել Միքայելյանի ցուցանիշը

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը, դահուկավազքի կանանց ազատ ոճով 10 կմ մրցատարածությունում այսօր մեկնարկեց Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Կատյա Գալստյանը: Նա ցույց տվեց 30:25.1 արդյունք և ինչպես Միքայել Միքայելյանը, զբաղեցրեց 72-րդ տեղը:

Կանանց մրցումներին, ընդհանուր առմամբ, մասնակցեց 90 դահուկորդ, այդ թվում՝ աշխարհի բազմակի չեմպիոններ տարբեր երկրներից: Կատյան մրցումից հետո բարձր տրամադրություն ուներ և բավարար համարեց իր արդյունքը:

Մեկնարկում Գալստյանը բավականին լավ րոպեներ ցույց տվեց, բայց մրցատարածության երկրորդ հատվածում զիջեց դիրքերը և ի վերջո զբաղեցրեց 72-րդ տեղը.

«Շատ լավ հասկանում էի, որ ուժեղ մրցակցություն է լինելու: Բայց ես էլ իմ առաջադրանքն ունեի՝ հնարավորինս լավ րոպեներ ցույց տալ: Բնական է, որ 72-րդ տեղը ոչ-ոքի չի ուրախացնի: Բայց պատկերացրեք, որ ես հաղթել եմ մի շարք ուժեղ մրցակիցների, բացի այդ, մի շարք ուժեղ մրցակիցների էլ շատ քիչ եմ պարտվել: Այնպես որ, իրական գնահատական տալով ելույթիս՝ այն համարում եմ բավարար»,- նշեց Կատյա Գալստյանը:

Հավաքականի մարզիչ Արթուր Միքայելյանն էլ համամիտ է իր սանի հետ.

«Ես հասկանում եմ, որ նրանք, ովքեր լսում են 72-րդ տեղի մասին, արդեն մտածում են, որ մեր մարզիկը շատ թույլ է: Ես կասեի՝ մրցակիցներն են պարզապես շատ ուժեղ: Կատյան գուցե կարող էր ավելի բարձր տեղ գրավել, բայց ունեցած մարզավիճակում նա արեց առավելագույնը: Այնպես որ, ես էլ Գալստյանի ելույթը գնահատում եմ բավարար»:

Այսպիսով, մեր երեք մարզիկներից մեկը ավարտեց ելույթները Փհենչհանում:

Վաղը վերջին մրցելույթն է ունենալու Միքայել Միքայելյանը: Նա կմրցի տղամարդկանց ազատ ոճով 15 կմ մրցատարածությունում, իսկ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը հանդես կգա փետրվարի 22-ին:

Ի դեպ, այսօր կանանց 10 կմ ազատ ոճով մրցման ժամանակ երկու մարզուհիներ ցույց տվեցին բացարձակ նույն արդյունքը և կստանան իրենց մեդալը: Աշխարհի չեմպիոն, նորվեգուհի Մարիտ Բյորգենը և ֆինն Քրիստա Պարմակոսին դարձան բրոնզե մեդալկիրներ, իսկ արծաթը բաժին հասավ շվեդուհի Շառլոտ Կալլային:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: