ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանում բողոքում են «Ղարաբաղ»-ից՝ նշելով, որ Ռուսաստանում շուտով կբարձրացվի նաև Ղարաբաղի դրոշը

Vesti.az

«Մենք Ռուսաստանում դեսպանություն, սփյուռք, կամ այդպիսի բաներ ունե՞նք»: Այսպիսի վերնագրի ներքո Vesti.az ադրբեջանական պորտալը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, թե ինչպես են «Դոմոդեդովո» օդանավակայանի «Duty Free»-ում  ադրբեջանցի քաղաքացուն «Ղարաբաղ» անվանումը կրող ոգելից խմիչք առաջարկել։

Նյութի հեղինակի խոսքով՝ «Մոսկվայի իշխանությունները հատուկ վերաբերմունք են ցուցաբերում «հայ անջատողականների» նկատմամբ», քանի որ

1. Մոսկվայում կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչություն,

2. ռուսական մեծածախ առևտրի կետերում, ռուսական խանութներում ոչ միայն «Արցախ» և «Ղարաբաղ» անունով ապրանքներն են ներկայացված, այլ նաև «Ղարաբաղի անջատողականների մասնակցությամբ» միջոցառումներ են պարբերաբար անցկացվում Մոսկվայում և Ռուսաստանի խոշոր քաղաքներում:

3 . նյութի հեղինակը համացանցում չի գտնում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի կամ Ռուսաստանի նախագահի շուրթերից մեկ տող կամ մի արտահայտություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին:

«Մենք Ռուսաստանում դեսպանություն, սփյուռք, կամ այդպիսի բաներ ունե՞նք», - հարց է ուղղում նյութի հեղինակը և նշում, որ հեռու չէ այն օրը, երբ Ռուսաստանի Դաշնությունում կբարձրացնեն նաև Արցախի Հանրապետության դրոշը ...


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: