ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում ամենատարեց բնակչուհին 110 տարեկան է. Դարից երկար տևած կյանքը դժվարին ու կորուստներով լի է եղել

2018 թվականի փետրվարի տվյալներով՝ Արցախում 100 տարեկանն անց 16 մարդ է ապրում: Ամենատարեցը՝ 110-ամյա Արևհատ Սարգսյանը, բնակվում է Թաղավարդ գյուղում:

Ինչպես հայտնում է News.am-ը` Արևհատ տատիկի 110 տարեկանը լրացել է հուլիսի 1-ին: Դարից երկար տևած կյանքը դժվարին, ծանր, ձեռքբերումներով և կորուստներով լի է եղել: 17-ամյա Արևհատն ամուսնացել է 5 երեխաների հայր այրի Ղազարի հետ: Պատանի Արևհատն առաջնեկին է ունեցել, սակայն որոշ ժամանակ անց Ղազարը մահացել է: Արևհատը չի թողել հարազատ դարձած օտար երեխաներին: Եվս մի քանի տարի հետո Արևհատը երկրորդ անգամ է ամուսնացել: Եվ դարձյալ այրիի հետ, որը 6 երեխա ուներ: Զույգը 3 երեխա է ունեցել: Երկրորդ ամուսնու մահվանից հետո Արևհատը մեծացրել է 15 երեխայի՝ իմ ու քոյի տարբերակում չդնելով: Արևհատը երկար տարիներ հիվանդանոցում սանիտար է աշխատել: Ընդհանրապես վերապրած կյանքի մասին տատիկին հարցուփորձ անելը վերքերի փորփրում է: Այս կամ այն բանի մասին պատմելիս Արևհատ տատիկը պարբերաբար կրկնում է՝ «չեմ ապրել, այլ տանջվել եմ», և աչքերն արտասուքով են լցվում: Արևհատ տատիկը մի քանի երեխաներին վերապրել է: Հարցը, թե տատիկն, այնուամենայնիվ, քանի թոռ ու ծոռ ունի, անպատասխան մնաց: «Հարյուրից ավելի»,- ասել է Արևհատ Սարգսյանի հարսը` Ստելլան:

Տնեցիների խոսքով՝ տատիկը սնունդի հարցում ընդհանրապես զուսպ է: Հիմնականում բանջարեղեն և կանաչեղեն է ուտում, միս չի սիրում, իսկ երշիկ և նրբերիշկ բերանը չի դնում: «Շատ միրգ կերեք, խնձոր և սալոր, չիր, առողջության համար օգտակար է»,- խորհուրդ է տալիս Արևհատ տատիկը: Վատթարացած տեսողությունը տատիկին թույլ չի տալիս մանր աշխատանք կատարել, գործել կամ կարել, սակայն ակտիվորեն իր ուժերի սահմաններում հնարավոր ամեն ինչ անում է տանը և այգում: Սիրում է մեկ-երկու բառ փոխանակել հարևան ընկերուհիների հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: