ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,754.04 դրամ ԱՐԾԱԹ - 252.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,441.18 դրամ

«Առաքելական Հայաստան». ռուսական հեռուստաալիքի հերթական անդրադարձը Հայաստանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ռոսսիա - Կուլտուրա» հեռուստաալիքի եթերում փետրվարի 18-ին ցուցադրվել է «Пешком…» հաղորդման երկրորդ մասը՝ նվիրված Հայաստանին: Հաղորդման երկրորդ մասը վերնագրված է «Առաքելական Հայաստան», փոխանցում է Panorama-ն

«Հայաստանին ու Ռուսաստանին կապում է պատմությունը, մշակույթը, կրոնը: Հայկական պետությունը կնքվել է IV-րդ դարի ամենասկզբում՝ դա աշխարհում առաջին քրիստոնյա պետությունն է»,- ասում է հաղորդման հեղինակն ու վարողը՝ Միխայիլ Ժեբրակը:

Ռուսական հեռուստաալիքի նկարահանող խումբը զբոսանքի ժամանակ այցելել է Վաղարշապատ, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, եղել Էջմիածնի վանքում, Երևան քաղաքում, սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճարում: Հյուրերը եղել են Կամերային երաժշտության տանը, Գեղարդի վանքում, տեսել Կոմիտասի հուշարձանը, այցելել Սուրբ Գայանե եկեղեցի և հայտնի Մատենադարան:

«Հայաստանը պահում են հավատի մեջ վստահությունն ու Հայրենիքին նվիրվածությունը»,- այսպիսի խոսքերով իր ֆիլմն ամփոփում է Միխակիլ Ժեբրակը:

«Пешком… » հաղորդումներից մեկն էլ նվիրված էր հնագույն ժողովրդի հավերժ երիտասարդ քաղաքին՝ Երևանին: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 63%
Քամի՝ 22.53 կմ/ժ
20 C°
 
20°  32° 
26.06.2018
20°  34° 
27.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: