ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ճապոնիան աջակցում է մարզային դպրոցների դիմակայունության բարձրացմանը

mes.am

Փետրվարի 12-17-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Ռինդ և Գլաձոր գյուղական համայնքներում ՀՀ ԱԻ նախարարությունն իրականացրել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ, JICA) «Աղետների ռիսկի կառավարման պատրաստվածություն» փոքր դրամաշնորհային ծրագիր՝ 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ծավալով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը:

Հիմնական նպատակներն են դպրոցներում ուսանող երեխաների և աշխատակիցների անվտանգության մակարդակի բարելավումը, աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակների ոլորտում գիտելիքների ու կարողությունների ձևավորումը, աղետների դեպքում դիմակայունության բարձրացումը:

Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզ էր այցելել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար Ֆ. Կացուտոշին: Նա այցելել է մարզի Ռինդ և Գլաձոր համայնքների դպրոցներ ու ծանոթացել այնտեղ իրականացված «Աղետների ռիսկի կառավարման պատրաստվածություն» ծրագրի արդյունքներին:

Կարճ ժամանակահատվածում վերոնշյալ երկու համայնքների ուսումնական հաստատությունները կահավորվել են հակահրդեհային վահանակներով, առաջին օգնության արկղերով, պատգարակներով, բարձրախոսներով, տարահանման սխեմաներով, տարահանման համար նախատեսվող պայմանական նշաններով, իսկ դպրոցում առկա կահույքի պարագաները (պահարաններ, գրադարակներ և այլն) ամրացվելու են պատերին` երկրաշարժի ժամանակ խոցելիությունը նվազեցնելու նպատակով: Մշակվել են դպրոցների աղետների ռիսկի կառավարման և տարահանման պլանները, որոնք փակցվել են բոլոր դասասենյակներում և այլ համապատասխան վայրերում:

Ծրագիրն իրականացվել է դպրոցների մանկավարժական անձնակազմի, աշակերտների, նրանց ծնողների, համայնքի բնակիչների, համայնքապետարանների ու մարզպետարանի ակտիվ մասնակցությամբ, իսկ ավարտին Գլաձորի դպրոցում կազմակերպվել է վարժանք` «Անձնակազմի և աշակերտների պաշտպանությունն ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով:

Վարժանքն անցկացվել է արդեն իսկ մշակված աղետների ռիսկի կառավարման պլանի տարահանման սխեմաների և ստանդարտ գործողությունների ընթացակարգերի համաձայն: Կատարվել է դպրոցի անձնակազմի և աշակերտների խնդրադրում, որի միջոցով նրանք ճշտել են արտակարգ իրավիճակների դեպքում իրենց գործողությունները: Վարժանքին ներգրավվել էր նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Աղետների ռիսկի կառավարման պատրաստվածություն» ծրագրի շրջանակներում ձեռք բերված անօդաչու թռչող սարքի միջոցով ստացված սխեմաները ներառվեցին դպրոցների աղետների ռիսկի կառավարման պլաններում: Անցկացված վարժանքի ժամանակ անօդաչու թռչող սարքը կիրառվել է նաև փրկարարական աշխատանքների համար: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: