ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում սեպտեմբերից չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց կգործի

2018 թվականի սեպտեմբերից Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց է գործելու։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, փոխանցում է News.am-ը

Նրա խոսքով, դպրոցը հատուկ ծրագրով է իրականացվում, և չինական կողմը 11 մլն դոլարի ներդրում է կատարել:

«Դպրոցը 15 հազար քմ տարածքի վրա է գործելու ու համապատասխանելու է ժամանակակից բոլոր չափորոշիչներին: Շինարարությունը սեպտեմբերին կավարտվի»,-ասաց նախարարը՝ հավելելով. «Սովորական հայկական դպրոց է լինելու, որտեղ չինարենի ուսուցումը կսկսենք 5-րդ դասարանից: Չինական կողմը, բացի այդ օգնությունից, առաջիկա 4-5 տարիների համար կտրամադրի չինարենի ուսուցիչներ, որոնք կգան կաշխատեն այստեղ, մինչև մենք մեր չինարենի ուսուցիչների սերունդն ունենանք»,-ընդգծել է Լևոն Մկրտչյանը՝ հիշեցնելով, որ արդեն Հայաստանում հաջողությամբ աշխատում է Կոնֆուցիոսի կենտրոնը:

Նշենք, որ կրթահամալիրը գտնվելու է ականավոր հայ մտավորական և մանկավարժ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի հարևանությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: