ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էստոնիայում ֆուտբոլային մրցաշարի ժամանակ հայ-վրացական ծեծկռտուք է տեղի ունեցել

Էստոնիայում Diplomat Cup բարեգործական ամենամյա ֆուտբոլային մրցաշարի ժամանակ Հայաստանի և Վրաստանի ներկայացուցիչները ծեծել են իրար, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան՝ հղում կատարելով Sputnik Էստոնիային։

Հայ դիվանագետները ¼ եզրափակիչ փուլում հաղթել են Մոլդովային։ Մոլդովական հավաքականն առույգ է սկսել խաղը, բայց Հայաստանը կարողացել է 0։2 հաշիվը դարձնել 5։2։ Կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ հաղթելով Էստոնիայի Ցենտրիստական կուսակցությանը՝ նրանք հասել են եզրափակիչ։ Եզրափակիչ են դուրս եկել նաև վրացիները, և կովկասյան որոշիչ դիմակայությունն իսկապես դաժան է եղել. ինչպես մեկ տարի առաջ, այս անգամ նույնպես ծեծկռտուք է սկսվել։

Հայաստանի խաղացողի դեմ կոպիտ սխալը հանգեցրել է նրան, որ նույնիսկ երկու թիմերի երկրպագուները նետվել են խաղահրապարակ։ Երկու թիմերի խաղացողներին տրված կարմիր քարտերը հանդարտեցրել են կրքերը, իսկ Վրաստանը, որն այդ պահին 1։0 հաշվով առաջատար է եղել, տուգանային հարվածի հետևանքով գնդակ է ընդունել սեփական դարպասը։

Արդյունքում հաղթողին որոշել է խաղից հետո 11-մետրանոցների շարքը։ Խաղացողները իրացրել են հարվածները մինչև առաջին բացթողումը, և միայն հինգերորդ հարվածի ժամանակ հայ ֆուտբոլիստը սխալվել է։ Նրա վրացի մրցակիցը դիպուկ է եղել, և ամեն տարի Դիվանագետների գավաթի հաղթողի կոչմանը ձգտող Վրաստանը վերջապես իրականություն է դարձրել իր երազանքը։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: