ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի նախագահը կոչ է անում պատիժ սահմանել ամուսնական դավաճանության համար

Al-Monitor

Թուրքիան կրկին պետք է վերանայի ամուսնական դավաճանության քրեականացումը: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` բարձրացնելով այն հարցը, որը ժամանակին աշխարհիկ թուրքերի վրդովմունքն առաջացրեց  և ԵՄ նախազգուշացմանն արժանացավ, հաղորդում է The Jerusalem Post-ը:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն այս հարցը բարձրացրեց 2004-ին, երբ իշխանության եկավ: Սակայն առաջարկն ընդդիմության բացասական արձագանքին արժանացավ, իսկ ԵՄ ներկայացուցիչները հայտարարեցին, որ դա կարող է խանգարել միությանն անդամակցելու Թուրքիայի ջանքերին:

«Կարծում եմ, որ տեղին է նորից ամուսնական անհավատարմության հարցը քննարկել, քանի որ մեր հասարակությունն այլ կերպ է ընդունում բարոյական արժեքները», - խորհրդարանում ելույթից հետո լրագրողներին ասել է Էրդողանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: