ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարության մասին

EPA

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Երևանը վերադարձնելու» հայտարարությանը։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի ԱԳՆ կայքից, որտեղ տեղադրված է այս կապակցությամբ հարց ու պատասխան, գրում է Panorama-ն:

Փետրվարի 8-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից իր կուսակցության ժողովի ժամանակ կրկին հայտարարել էր, թե «Երևանն ու Զանգեզուրը մեր պատմական տարածքներն են» ու «մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ պատմական հողեր», «սա մեր քաղաքական ու ռազմավարական նպատակն է, որին մենք պետք է աստիճանաբար մոտենանք»։ Հարց է ուղղվել, թե ինչպիսին է Ֆրանսիայի դիրքորոշումն այս դիտողությունների վերաբերյալ, որոնք ոչ միայն հակասում են Մինսկի խմբի սկզբունքներին, այլ նաև վտանգում են Հայաստանի գոյությանը։

Ի պատասխան Ֆրանսիայի ԱԳՆ-ն նշել է, որ Ֆրանսիան լիովին հավատարիմ է Ղարաբաղյան հակամատության կարգավորման բանակցային լուծմանը։

«Հակամարտության կողմերին  կոչ ենք անում բարեխղճորեն աշխատել այս ուղղությամբ՝ մասնավորապես զերծ մնալ ցանկացած հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են սրել լարվածությունը»,-ասվում կայքում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    10 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: