ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիդերլանդներ. խորհրդարանում կքննարկվեն Հայոց ցեղասպանության մասին օրենքի նախագծերը

Azatutyun.am

Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանությանն առնչվող օրենքի նախագծերը կքննարկվեն փետրվարի 22-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը:

Նշենք, որ նախագծերի հեղինակը երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդևինդն է:

«Վաղը սրահում որպես ունկնդիր ներկա կգտնվեն նաև հոլանդահայերը։ Տեղի կունենա հարց ու պատասխան Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի հետ։ Բայց քանի որ կոալիցիոն համաձայնություն կա, կասկած չկա, որ նախագծերը շրջանառության մեջ դրած Ջոել Ֆորդևինդի առաջարկները կանցնեն», - հայտնել է Մասիս Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Ջոել Ֆորդևինդը շրջանառության մեջ է դրել Հայոց ցեղասպանության առնչությամբ երկու նոր նախագիծ: Առաջինը Նիդերլանդների կողմից 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման վերահաստատումն է: Իսկ երկրորդ նախագիծը պարտադրելու է նախարարի մակարդակով ամեն տարի ապրիլի 24-ին այցելել և հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: