ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հռոմի Պապն օրհնության գիր է ուղարկել Գյումրու քաղաքապետին

Հռոմի Պապն օրհնության գիր է ուղարկել Հայաստան` Գյումրի, քաղաքապետ Սամվել Բալասանյանին։

Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի օրհնության գրում գրված է. «Սուրբ Հայր Ֆրանցիսկոսը սրտանց հաղորդում է իր առաքելական օրհնությունը Սամվել Բալասանյանին՝ մաղթելով Աստվածային շնորհների առատություն՝ Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ»:

Ինչպես փոխանցում է Սպուտնիկ Արմենիան՝ 2016  թվականի հունիսի 25-ին, Ֆրանցիսկոս Սրբազան քահանայապետը սուրբ  ու անմահ  պատարագ է մատուցել  Գյումրու Վարդանանց  հրապարակում:

Նույն օրը Գյումրիում Հռոմի Պապը նաև այցելել է Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան,  Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե առաջնորդանիստ Մայր Տաճար:

Շնորհակալ գյումրեցին, ի հիշատակ և երախտիք Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Գյումրի կատարած այցի, մեկ տարի անց նույն օրը հավերժացրեց կոթող-հուշարձան տեղադրելով: «Սև բերդ» ամրոցի տարածքում բացվել է խորան, որը նման է Կաթոլիկ քահանայապետի մատուցած պատարագի համար կառուցված խորանին:

Կաթողիկե եկեղեցին տրամադրել էր այն սեղանը, որի վրա Հռոմի պապը մատուցել էր պատարագը, ինչպես նաև Պապի այցը պատկերող լուսանկարներ: Խորանի կողքին տեղադրվել էր այն խաչքարը, որը հատուկ պատրաստվել էր պատարագի համար: Տարածքը գործում է որպես թանգարան՝  հիշեցնելով  Սրբազան քահանայապետի այցը Գյումրի:

 

Благословение мэра Гюмри Самвела Баласаняна Папой римским Франциском


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    18 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: