ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրք լրագրողն անդրադարձել է թուրքերի՝ հայկական արմատներ ունենալու հանգամանքին

Pixabay

Թուրք լրագրող Ֆեհիմ Թասթեքինը Аl-Мonitor կայքում ծավալուն հոդվածով անդրադարձել է Թուրքիայի պետական ծառայությունների կողմից գործարկված և երկրում մեծ աղմուկ բարձրացրած հարթակին, որի միջոցով քաղաքացիները կարող էին ստուգել, թե ովքեր են եղել իրենց նախնիները մինչև 1800-ականները։ Շատերը պարզել էին, որ հայկական արմատներ ունեն, փոխանցում է PanArmenian-ը։ 

«Այն օրերին, երբ Թուրքիան ցանկանում էր անդամակցել ԵՄ-ին, և թուրք հասարակությունը հարցադրումներ էր հնչեցնում իր կրոնական և էթնիկ ծագման մասին, երկրում սկսվեց մի ժամանակաշրջան, երբ մարդկանց իշխանության թեթև ձեռքով սկսեցին անպատվել և անվանել նրանց«ծպտյալ հայեր»», -գրում է հեղինակը:

Անդրադառնալով Պոլսում հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի՝ Քեմալ Աթաթուրքի որդեգիր դուստր Սաբինա Գյոքչենի հայկական արմատների մասին սկանդալային բացահայտումներին, հեղինակը մատնանշում է թուրքական իշխանությունների հիվանդագին արձագանքը:

«Դինքի պատմությունը բացատրում է, թե ինչու են Թուրքիայում թաքցրել բնակչության ռեգիստրները: Պետությունը մշտապես զգայուն է եղել այդ հարցի նկատմամբ: Մարդկանց ինքնությունը բացահայտող տվյալների գաղտնիությունը Թուրքիայում դիտարկվել է որպես ազգային անվտանգության հարց»,- գրում է հեղինակը:

Ըստ նրա, դրա համար երկու պատճառ է եղել, նախ՝ թաքցնել այն փաստը, որ բազմաթիվ հայեր, հույներ, հրեաներ դավափոխվել են և մուսուլման են դարձել, և երկրորդ՝ խուսափել «թուրքականությունը» կասկածի տակ դնող որևէ բանավեճից:

Էթնիկ ծագման հարցը, ըստ հեղինակի, Թուրքիայում մշտապես կիրառվել է որպես հասարակությունը մասնատող գործիք:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: