ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԻՆ փորձագետների թիմը ճանաչվեց լավագույնը կիբեռանվտանգության ապահովման մրցույթում

mes.am

Օրերս Երևանում համակարգչային անվտանգության ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության նախաձեռնությամբ անցկացվեց «Հայացք ֆինանսական անվտանգությանը» թեմայով երրորդ սեմինարը: ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ միջոցառմանը մասնակցում էին ՀՀ տարբեր նախարարություն-գերատեսչությունների, ֆինանսական հատվածի առաջատար ընկերությունների ինչպես նաև ոլորտի այլ կազմակերպությունների տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագետներ: Մասնակիցների շարքում էին նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ կառավարման վարչության փորձագետները:

Սեմինարի նպատակներն էին.

• կիբեռանվտանգության նորագույն եղանակների (ինտերակտիվ կիբեռնմանակում) ներկայացումը,
• տարատեսակ կիբեռ հարձակումների դեպքում բանկային համակարգի անվտանգության ապահովման տարբերակների ցուցադրումը,
• գործնական ուսուցման մաս հանդիսացող սցենարների խաղարկումը, դրանց հետագա քննարկումը և այլն:

Սեմինարի ընթացքում ներկայացվել են «Կիբեռհանցագործներն ընդդեմ ֆինանսական կազմակերպությունների. միջադեպերի ամփոփում, 2018 թ. կանխատեսում և պաշտպանության ադապտիվ մոդել» և «Ինչպե՞ս ապահովել “DdoS” գրոհներից սեփական անվտանգությունը» թեմաներով զեկույցներ։ Անցկացվել են «Ինտերակտիվ կիբեռնմանակում» խորագրով երկու տարբեր գործնական խաղեր, որոնց ընթացքում սեմինարի մասնակիցներն իրական կիբեռհարձակմանը նմանակող պայմաններում անվտանգության խնդիրներ լուծելու հմտություններ են ձեռք բերել։

Անցկացված բանկային համակարգի կիբեռանվտանգության ապահովմանն ուղղված մրցույթի արդյունքում թիմը, որում ներգրավված են եղել ՀՀ ԱԻ նախարարության փորձագետները, ճանաչվել է հաղթող և պարգևատրվել հատուկ գավաթով:

Վերջին տարիներին կիբեռգրոհները հսկայական վնաս են պատճառել միջազգային ֆինանսական կազմակերպություններին։ Հայաստանի ֆինանսական կազմակերպությունները ևս ստիպված էին դիմագրավել կիբեռհանցագործների կիրառած նոր տեխնոլոգիաներին և գործիքներին: Դրանց հայտնաբերումը, վնասի կանխարգելումը և նվազագույնի հասցնելը գնալով ավելի շատ գիտելիքներ, մեծ ջանքեր և համակարգված աշխատանք է պահանջում պետական մարմինների ու ֆինանսական կազմակերպությունների ՏՏ և կիբեռանվտանգության ստորաբաժանումներից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    12 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: