ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չեչնիայի նախագահ. Թող որ հավիտյանս հավիտենից անիծվի Ստալինը

Военное обозрение

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Իոսիֆ Ստալինին արյունարբու չարագործ է անվանել և հավիտյանս հավիտենից անիծել է նրան: Այս մասին նա գրել է  Telegram-ի իր ալիքում՝ հիշելով 1944 թվականի փետրվարի 23-ը, հաղորդում է Lenta.ru-ն:

«Չեչեն ժողովրդի հազարամյակների պատմության մեջ շատ ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել: Սակայն, այս պատերազմներից ոչ մեկը ոչ մի կերպ համեմատելի չէ Ստալինի՝ (հավիտյանս հավիտենից անիծվի նա) չեչեն ժողովրդի դեմ ճնշումների հետ: 1944 թվականի փետրվարի 23-ին մեզ զրկեցին ամեն ինչից` հարազատ հողից, դարեր շարունակ ձեռք բերված մեր հայրենի տներից, վագոնների մեջ մտցրեցին, տարան և թողեցին Ալթայի լեռներում, Ղազախստանի տափաստաններում, արտաքսեցին կապարացինկային և ուրանի հանքերը», - գրել է Քադիրովը:

Նա նշել է, որ պատժվածներից ոմանք սովից ու հիվանդությունից են մահացել, մյուսները ողջ են մնացել իրենց ճշմարիտ հավատի շնորհիվ: Սակայն, չեչեններին ժողովրդի թշնամի են անվանել: Նա նաև հավելել է, որ հանրապետության բնակիչները հիշում են ազգային ողբերգությունը, բայց նոր Ռուսաստան են կառուցում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: