ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ես եմ» ծրագրով ծառայության անցած նորակոչիկները ընդունել են զինվորական երդում

«Ես եմ» ծրագրով ՊԲ զորակոչված նորակոչիկները փետրվարի 24-ին իրենց կյանքի կարևորագույն ընտրությունը ամրագրեցին զինվորական երդման խորհրդով: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Ասկերանի տանկ-հուշարձանի մոտ, այդ առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՊԲ-ի, միավորումների և զորամասերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները, նորակոչիկների հարազատները: Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով ՊԲ այցելած ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Շնորհավորելով օրվա հերոսներին՝ ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ առաջիկա տարիներին ծառայության այս տարբերակը ընտրած տղաները ոչ միայն չեն ափսոսա իրենց հետագա կյանքի համար վճռորոշ դեր ունեցող որոշման համար, այլև դրական օրինակով կվարակեն նախազորակոչային տարիքում գտնվող բազմաթիվ այլ երիտասարդների:

Երդման արարողության ավարտից հետո, կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՊԲ-ի բարձրաստիճան հրամկազմի հետ, որտեղ քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցությանը վերաբերող օրակարգային տարբեր թեմաներ:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    8 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: