ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն հուսով է, որ Երուսաղեմի՝ Տիրոջ գերեզմանի տաճարի փակման հետ կապված խնդիրները շուտով կկարգավորվեն

MyTravelBook.org

Եվրոպական միությունը հույս է հայտնել, որ Երուսաղեմի՝ Տիրոջ գերեզմանի տաճարի փակմանը հանգեցրած խնդիրը շուտով կկարգավորվի: Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Նշենք, որ ի պատասխան քաղաքային իշխանությունների կողմից եկեղեցական անշարժ գույքից հարկ գանձելու մասին որոշման, տաճարն այժմ չի ընդունում զբոսաշրջիկների և ուխտագնացների:

«Ես ուզում եմ հայտարարություն անել Տիրոջ գերեզմանի տաճարի փակման կապակցությամբ: Մենք հույս ունենք, որ լուծումը կարող է արագ գտնվել: Երուսաղեմը երեք մոնոթեիստական կրոնների սուրբ քաղաք է, նրա հատուկ կարգավիճակն ու բնույթը պետք է պահպանվի և պաշտպանվի բոլորի կողմից»,- ասել է Մոգերինին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: