ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բասկետբոլի Հայաստանի երիտասարդների հավաքականը կգլխավորի Քրիս Ղուկասը

Armnoc.am

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց մինչև 20 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ է նշանակվել Քրիս Ղուկասը:

Հայազգի մարզիչն աշխատել է հունական մի շարք ակումբներում, այդ թվում «Պանիոնիս», «Կավալաս», «Իրակլիս», «ՕՖԻ Կրետե» և այլն: 2015-2017 թվականներին Քրիս Ղուկասը գլխավորել է Ավստրիական «Օբերվարտը», իսկ 2017-ից մինչ այժմ «ՈւՍԿ Պրահա» ակումբի գլխավոր մարզիչն է:

ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանի խոսքով Քրիս Ղուկասը բարձրակարգ մասնագետ է և հաջողությամբ աշխատել է Հունաստանում, Ավստրիայում, Չեխիայում.

«Նրա թեկնածությունը ֆեդերացիան վաղուց էր քննարկում տարբեր տարիքային հավաքականների մարզչի պաշտոնում: Հաջողություն եմ մաղթում Քրիս Ղուկասին, այս պատասխանատու գործում»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը:

Հայաստանի երիտասարդների հավաքականը հուլիսի 13-22-ը մասնակցելու է 2018 թվականի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնին: Մեր թիմն ընդգրկված է C ենթախմբում, որտեղ մրցելու է Հունգարիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Ռուսաստանի և Չեխիայի հավաքականների հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: