ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգել է Սումգայիթի զոհերի հիշատակը

armenpress.am

Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է 30 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում պետական մակարդակով կազմակերպված կոտորածներին զոհ գնացած հայորդիների հիշատակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ազգային ժողովի նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես է եկել խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը:

«30 տարի առաջ այս օրերին Ադրբեջանի հայաբնակ Սումգայիթ քաղաքում պետական մակարդակով կազմակերպված հանցագործության հետևանքով դաժանաբար սպանվեցին հարյուրավոր հայ բնակիչներ: Ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված զանգվածային ջարդերի նպատակն էր հայերին վախեցնել նոր ցեղասպանությամբ և ստիպել նրանց հրաժարվել ազգային ազատագրական շարժումից: 30 տարի առաջ Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված և հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործությունը, ցավոք, միջազգային հարթակներում չի արժանացել համարժեք քաղաքական և իրավական գնահատականի», - ասել Բաբլոյանը:

Նա հավելել է, որ դատապարտման բացակայությունն ավելի է խրախուսել Ադրբեջանին այնուհետ իրականացնել էթնիկ զտումներ և ջարդեր Կիրովաբադում, Բաքվում, Մարաղայում և Ադրբեջանի հայաբնակ այլ բնակավայրերում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: