ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիոնի հայազգի քաղաքապետը Հայաստան կայցելի

Lyon Mag

Մարտի 3-7-ը Հայաստան կայցելի Լիոնի հայազգի քաղաքապետ Ժորժ Քեփենկյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով Lyonmag.com-ին, որտեղ մասնավորապես նշվում է, որ ամենևին էլ Քեփենեկյանի այցով չէ հիմք դրվելու Երևանի ու Լիոնի միջև համագործակցությանը. այն սկսվել է դեռևս 1992 թվականից:

Նախատեսվում է, որ այցի ընթացքում Երևանն ու Լիոնը կքննարկեն մինչև 2020 թվականը համագործակցության ծրագիրը:

Դրա շրջանակում նախատեսվում է համագործակցության խորացում տեղական ինքնակառավարման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման, տնտեսական և սոցիալական զարգացման, ուսումնական հաստատությունների համագործակցության խթանման, մշակույթի ոլորտներում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: