ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս է գարնան գալուստն ազդում տրամադրության, հոգեվիճակի վրա. զրույց հոգեբանի հետ (ԲԱՑԱՌԻԿ)

Ահա և գարունը... Եկել է իր հետ բերելով ժպիտ, սեր ու քնքշանք: Գարունը սեր է: Գարունը հոգու երգ է: Գարունն այն եղանակն  է, երբ բնության զարթոնքի հետ միասին  մեր հոգիներն էլ նորովի են ծլարձակում: Գարնան գալստով, մարդն էլ ամենայն խանդավառությամբ քայլում է դեպի ցանկալի կյանք: Գարունն այն եղանակն է, որ յուրաքանչյուր մարդու մղում է խորհելու բնության հրաշալիքների ու գեղեցկությունների մասին:  

Սակայն, գարնան գալը բացի հաճելի զգացողություններից իր հետ բերում է նաև տրամադրության փոփոխություններ, ֆիզիկական թուլության, տագնապի զգացումներ: Որո՞նք են այս ամենի պատճառները: Այս և հուզող այլ հարցերի պատասխանն «Արմեդիա» ՏՎԳ-ն փորձել է պարզել հոգեբան Էլպիդա Բաբայանի հետ:

-Տիկի՛ն Բաբայան, գարնան գալուստը որևէ կերպ ազդու՞մ է մարդկանց տրամադրության, հոգեվիճակի վրա:

- Նախ շնորհավորում եմ Ձեր ընթերցողների գարնանամուտը, թող այն բերի գեղեցիկ հույզեր և ակնթարթներ, չէ՞ որ կյանքը հենց դրանցից է կազմված։ Գարնան այդքան սպասված գալուստը միանշանակ ազդում է մեր տրամադրության, հոգեվիճակի և առհասարակ ֆիզիկական ինքնազգացողության վրա: Բնության զարթոնքի հետ մեկտեղ կարծես մարդիկ ևս արթնանում, կենդանանում են, բայց դրա հետ միասին առաջանում է թուլության, կուտակված հոգնածության զգացում: Դա տևական ձմեռվանից հետո մեր օրգանիզմի օրինաչափ արձագանքն է, և չնայած դրան՝ մեր օրգանիզմը մեզ գարնանն առանց արկածների չի թողնում՝ մի ծայրահեղությունից մյուսն է գցում: Ծանր դեպրեսիվ վիճակից հետո միանգամից կարող է առաջանալ էյֆորիայի զգացում, և մեզ թվա, որ ամենքին և ամեն բան սիրում ենք: Շատ մասնագետներ պնդում են, որ սեզոնային դեպրեսիա կոչվածը դա լոկ հորինված մի երևույթ է, բայց մեզանում, մեր առօրյա կյանքում, այսպես թե այնպես, բախվում ենք այդ իրականությանը: Առաջանում է անհիմն անհանգստության զգացում, տագնապայնություն, նյարդային գրգռվածություն, ցածր ինքնագնահատական, աշխատունակության անկում, խրոնիկ հոգնածության զգացում:

Սրանք ամբողջովին  օրինաչափ երևույթներ են, եթե հաշվի առնենք, որ ձմռանը վատնել ենք մեր բոլոր վիտամինային ռեսուրսները: Բացի այդ, հետզհետե բարձրացող ջերմաստիճանը և երկարող օրը ազդում են մեր կենսաբանական ռիթմերի  և հորմոնային համակարգի վրա, հատկապես ակտիվանում են սեռական հորմոնները` առաջացնելով բազմանալու հստակ ցանկություն: Ահա թե ինչու է գարունը համարվում խենթ արարքների և ակտիվ շփումների ժամանակաշրջան:

Այնպես որ պատրաստվեք գարնանահորմոնային ցնցումներին առանց հումորի զգացումը կորցնելու, մտքում վառ պահեք այն պարզ գիտակցումը, որ յուրաքանչյուր վայրիվերում բնության կատակ է, որն ի դեպ,  հավերժ չէ:

-Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին նման փոփոխությունների հետ կապված:

- Որպես խորհուրդ՝ կարող եմ ասել հետևյալը՝ հաճախ եղեք դրսում, մաքուր օդն ամենանպաստավոր բանն է այս շրջանում, հատկապես օրվա լուսավոր ժամերին: Ավելացրեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, լավագույն տարբերակը ոտքով քայլելն է: Շրջապատեք Ձեզ վառ գույներով, կենսուրախ մարդկանցով, փորձեք  նկատել ամեն ծիլ ու ծաղիկ, և ձեր արձակած յուրաքանչյուր դրական հույզ անպայման հետ կվերադառնա՝ իր հետ բերելով   իր նման մի քանի հյուրերի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: