ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր Սահմանադրություն, նոր նախագահ, նոր իրողություններ

Հայաստանի Հանրապետության նախագահի թվով 7-րդ ընտրությունների (այս անգամ՝ ԱԺ կողմից) նախօրեին նախագահի պաշտոնի միակ թեկնածու Արմեն Սարգսյանը ելույթ ունեցավ Ազգային ժողովում: Ելույթի ընթացքում նա ներկայացրեց պետության ղեկավարման իր տեսլականը՝ անդրադառնալով մի քանի ոլորտների:  

ՀՀ Ազգային ժողովում ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում Արմեն Սարգսյանը, մասնավորապես, ընդգծեց, որ Հայաստանում վերջին տարիների ձեռքբերումներից մեկը քաղաքացիական հասարակության ստեղծումն է: Նա իր ելույթում կարևորեց պայքարն անընդունելի երևույթների դեմ, ինչպիսին է, օրինակ, կոռուպցիան: Նրա խոսքով՝ այդ երևույթն ավերիչ ազդեցություն ունի կյանքի բոլոր ոլորտների վրա:

Արմեն Սարգսյանը կարևորեց նաև այն, որ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որ ճիշտ հարաբերություններ ունի Եվրամիության հետ և ուղղակի սերտ հարաբերություններ Ռուսաստանի, ԵԱՏՄ անդամ այլ պետությունների հետ:

Խոսելով արտերկրյա ներդրողներին գրավելու մասին, նա նշեց, որ այդ նպատակով անհրաժշետ է նախևառաջ զարգացնել ներքին շուկան:

ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը խոստացավ, որ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում իր ողջ եռանդը, երկար տարիների փորձն ի սպաս է դնելու Հայաստանի, Արցախի և սփյուռքի ազգային խնդիրների լուծմանը՝ իր գործունեությունն իրականացնելով Սահմանադրության սահմաններում: Նա հավելեց, որ Ազգային ժողովի կողմից ընտրված նախագահը Հայաստանի Հանրապետության նախագահն է, ոչ թե այս կամ այն կուսակցության: Արմեն Սարգսյանն առանձնահատուկ կերպով ընդգծեց, որ փորձելու է ներկայացնել նաև արցախահայության և սփյուռքահայության շահերը և ինչ-որ իմաստով լինել նաև նրանց բարոյական աջակցությունը կրող նախագահ: Արմեն Սարգսյանը վստահություն հայտնեց, որ «եթե մենք մեր քայլերը ճիշտ կատարենք՝ 21-րդ դարը մերն է լինելու»:

Սարգսյանի կարծիքով՝ հետագա տարիները հայ ժողովուրդը պետք է շարունակի կառուցել՝ հիշելով և չմոռանալով այն հաջողությունների բանալին, որ ինքն է բացահայտել և չմոռանալով դասեր քաղել թույլ տված սխալներից, որպեսզի դրանք չկրկնվեն: 

Ինչ վերաբերվում է այս օրերին շատերին հուզող այն հարցին, թե արդյոք Արմեն Սարգսյանը չի հանդիսանում Մեծ Բրիտանիայի քաղաքացի (ըստ ՀՀ նոր Սահմանադրության՝ նախագահ կարող է դառնալ վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը), նախագահի թեկնածուն վստահեցրեց, որ 2011 թվականի դեկտեմբերի 2-ից հանդիսանում է միայն ՀՀ քաղաքացի:

Հիշեցնենք, որ, համաձայն 2015 թվականի դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի հիման վրա ընդունված ՀՀ նոր Սահամանդրության, այս տարի առաջին անգամ Հայաստանի Հանրապետության նախագահը կընտրվի ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ ուղղակի ընտրությամբ, այլ ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ յոթ տարի ժամկետով։  

Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք։ Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

Ինչպես հայտնի է, ըստ նոր Սահմանադրության, փոփոխվել է ոչ միայն նախագահի ընտրության կարգը, այլև երկրի կառավարման համակարգը: Հայաստանն այժմ անցում է կատարում խորհրդարանական կառավարման։ Դա նշանակում է, որ ՀՀ նախագահն այսուհետ ավելի շատ ներկայացուցչական դերակատարում է ունենալու, իսկ երկրի ղեկավարման հիմնական գործառույթներն ստանձնելու է ՀՀ վարչապետը: Բացի այդ, նոր Սահմանադրությամբ ընդլայնվում են թե՛ ընդդիմմության, թե՛ քաղհասարակական նախաձեռնությունների լծակները: Որոշակի արտոնություններ են ստանում նաև ազգային փոքրամասնություները, մասմավորապես, նրանք արդեն իսկ խորհրդարանում ունեն ներկայացուցիչ պատգամավոր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    25°  13° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: