ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ «սուպեր զենքեր» է աշխարհին ներկայացրել Պուտինը (տեսանյութ)

24.kg

Դաշնային ժողովի ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է երկրի վերջին ռազմական զարգացումները: Այս մասին փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով ռուսական լրատվամիջոցներին։ Նա նշել է, որ սա պարզապես ֆանտաստիկա է՝ հավաստիացնելով, որ «սա բլեֆ չէ»:

Ի՞նչ նոր ռուսական «սուպեր զենքի» մասին է պատմել Պուտինը:

 

«Սարմատ» բալիստիկ հրթիռ

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանում սկսվել են «Սարմատ» ծանր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ակտիվ փորձարկումները: Նա նշել է, որ հրթիռը թռիչքի հեռահարության առումով սահմանափակումներ չունի և հաղթահարում է ցանկացած ՀՕՊ համակարգի դիմադրությունը: Նոր հրթիռային համակարգը կփոխարինի «Վոեվոդ» համալիրին, որը ստեղծվել է Խորհրդային Միությունում:

«Այն ունակ է հարձակվել թիրախի վրա հյուսիսային և հարավային բևեռով: Ոչ մի ՀՀՊ նրա համար խոչընդոտ չէ», - հավաստիացրել է Պուտինը:

 

Միջուկային շարժիչով նոր թևավոր հրթիռ 

Միջուկային էներգետիկ սարքով նոր թևավոր հրթիռի հաջող փորձարկումներ են անցկացվել, որը  գործողությունների անսահմանափակ ռադիուս կունենա և անկանխատեսելի թռիչքի հետագիծ: Հրթիռը թիրախին մոտենալու ժամանակ թռիչքի բալիստիկ հետագիծ չի օգտագործում, այնպես որ ՀՀՊ համակարգը նրա դեմ անզոր է:

Նման կառուցվածքով հրթիռը կարող է շրջանցել լեռները և հակահրթիռային և հակաօդային պաշտպանական գոտիները: Տեսանյութում այն արձակվում է Ռուսաստանի տարածքից, անցնում Խաղաղ օվկիանոսի հակահրթիռային պաշտպանության սահմաններով, Հարավային Ամերիկայով  և հետո ուղևորվում ԱՄՆ արևելյան ափ:

Ոչ ոք, բացի Ռուսաստանից, դեռ այսպիսի զենք չունի, ասել է Պուտինը:

 

 

Հիպերձայնային «Կինժալ» 

Պուտինը բացի այդ հայտարարել է նաև «Կինժալ» հիպերձայնային ավիացիոն հրթիռային համալիրի ստեղծման մասին և ցուցադրել այդ համակարգի փորձարկումների կադրերը:

Նրա խոսքով՝ այս ինքնաթիռի թռիչքատեխնիկական բնութագրիչները թույլ կտան «հաշված րոպեների» ընթացքում հրթիռին նետման կետ  ուղարկել, իսկ հիպերձայնային արագությամբ (մինչև 10 անգամ գերազանցում է ձայնի արագությունը) սլացող հրթիռը հետագծի բոլոր հատվածներոմ կարող է մանևրել:

Պուտինը հավելել է, որ դա թույլ է տալիս հրթիռին հաղթահարել բոլոր առկա և հեռանկարային հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգերը՝ նպատակակետին մինչև 2 000 կմ հեռահարության վրա հասցնելով միջուկային և սովորական մարտական արկերը:

 

Ստորջրյա անօդաչուներ 

Ռուսաստանում մշակվել են նոր անօդաչու ստորջրյա սարքեր, որոնք կարող են շարժվել շատ խորը տեղերում և միջմայրցամաքային հեռահարությունում այնպիսի արագությամբ, որը բազմակի անգամ գերազանցում է սուզանավերի, տորպեդների և վերջրյա նավերի արագությունը: «Դա պարզապես ֆանտաստիկա է», - ասել է Պուտինը:

Պուտինը նշել է, որ այդ սարքերը «ցածր աղմուկ, բարձր մանևրելու հատկություն ունեն և հակառակորդի նկատմամբ խոցելի չեն»: Նրանք կարող են հագեցած լինել սովորական և միջուկային զինամթերքներով և հարվածել  թիրախների լայն շրջանակի` ավիակիր խմբավորումների, մարտական ամրությունների և ենթակառուցվածքների, թվարկել  է  նա:

 

«Ավանգարդ» հրթիռային համալիր 

Մեկ այլ ռուսական հիպերձայնային զենքը, որի մասին նախագահն ասել է, «Ավանգարդ» խոստումնալից ռազմավարական հակահրթիռային համալիրն է՝ հիմնովին նոր մարտական տեխնիկայով, ճախրական թևավոր բլոկով:

Պուտինի խոսքով՝ համալիրը հաջողությամբ անցել է թեստերը, և ռուսական արդյունաբերությունը սկսել է սերիական արտադրություն: Այս համակարգը կարող է թռչել մթնոլորտի խիտ շերտերում, միջմայրցամաքային տիրույթում հիպերձայանյին արագությամբ, որը գերազանցում է Մախի թիվն ավելի քան 20 անգամ:

«Ավանգարդ» թևավոր բլոկը կարող է հետագծից շեղվելով մինչև 1000 կմ հեռավորության վրա մանևրել, ինչը նրան ցանկացած տեսակի ՀՀՊ համար գրեթեանխոցելի է դարձնում:

Ցուցադրված հոլովակում ներկայացվել է սարքի թռիչքի համակարգչային սիմուլյացիան: Արձակումից հետո հրթիռը տիեզերք է դուրս գալիս, նրանից անջատվում է աստիճանը, այնուհետ հարվածային բլոկը կտրուկ մանևրում է՝ շրջանցելով ՀՀՊ համակարգերը, մտնում մթնոլորտ և հարվածում: Պուտինն ընդգծել , որ չի կարող «ցույց տալ սարքի իրական կերպարը», բայց վստահեցրել է, որ «այն, ինչ գոյություն ունի լավ աշխատում է»:

Մարտական լազերային համալիրներ

Ռուսաստանում նոր ֆիզիկական սկզբունքների հիման վրա խոստումնալից զենքեր են ստեղծվել` մարտական լազերային համալիրներ: 2017 թվականից դրանք արդեն սկսել են ռուսական զորքերում կիրառվել: Նախագահը չի մանրամասնել դրանց հատկանիշների մասին, միայն ասելով, որ Ռուսաստանը այս հարցում մեկ քայլ առաջ է անցել  այլ պետությունների համեմատ:

Ավարտելով ելույթը՝ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բոլոր ռուսական նորագույն հրթիռային զենքերը անպիտան են դարձնում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգը եւ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արեւելք:

Պենտագոնում էլ հայտարարել են, որ բացարձակապես զարմացած չեն, եւ «ամերիկացի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ մենք լիովին պատրաստված ենք»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: