ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանի և Հռոմի պապի մասնակցությամբ Վատիկանում տեղի կունենա Գրիգոր Նարեկացու քանդակի բացումը

Ապրիլի 5-ին, Հռոմի Ֆրանցիսկոս պապի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Վատիկանում կբացեն Գրիգոր Նարեկացու քանդակը։ Այդ մասին հաղորդում է ''The Armenian Weekly''-ն։

Արարողության մանրամասները քննարկելու նպատակով Վատիկան են ժամանել ԱՄՆ-ի Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռի միաբան, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Շահե վարդապետ Անանյանը։

Նշենք, որ Գրիգոր Նարեկացին (մոտ 951-1003) հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա է: Նրա «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «Նարեկը», մի գիրք է, որը համարել են «դեղ կենաց» և մինչ օրս էլ հայկական ընտանիքներում պահում են Աստվածաշնչի կողքին։

Նարեկացին սրբադասել է ոչ միայն հայկական եկեղեցին. 2015թ-ի փետրվարին Վատիկանը նրան հռչակել է Տիեզերական եկեղեցու վարդապետ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: