ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ են Իտալիայի ընտրությունները վախեցրել ԵՄ-ին

politeka.net

Թեև Իտալիայում մարտի 4-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները դեռևս հայտնի չեն (միամանդատ շրջաններում ձայների հաշվարկը շարունակվում է), սակայն, ամենայն հավանականությամբ, Իտալիան ևս կբախվի կոալիցիոն կառավարություն կազմելու դժվարությունների: Նշենք, որ ընտրությունների նախնական արդյունքներով կուսակցություններից և դաշինքներից ոչ մեկին չի հաջողվել ստանալ կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ ձայների 40 տոկոսը:

Այսպես, աջակենտրոն ընդդիմությունը, որի հիմնական դերակատարներ են Մատտեո Սալվինիի «Լիգա» (18) և Սիլվիո Բեռլուսկոնիի «Առա՛ջ, Իտալիա» (14) կուսակցությունները, ստացել է ընտրողների ձայների 37 տոկոսը: Երկրորդ տեղում է Լուջի Դի Մայոյի «Հինգ աստղ» շարժումը, որը ստացել է ձայների 32 տոկոսը: Երրորդ տեղում է նախկին վարչապետ Մատեո Ռենցիի Դեմոկրատական կուսակցության գլխավորած ձախ կենտրոնամետ դաշինքը, որը ստացել է ընտրողների ձայների մոտ 24 տոկոսը:

Լուջի Դի Մայոն արդեն հայտարարել է, որ իր գլխավորած շարժումը պատրաստ է կառավարություն ձևավորել, քանի որ այն, որպես իշխող կուսակցություն, առավել օրինական է՝ ի տարբերություն մյուսների, ներկայացնում է ողջ երկիրը`Վալլե դ՛Աոստայից մինչև Սիցիլիա:

Սակայն, ուժերի ներկայիս հարաբերակցության պայմաններում սա դիտարկվում է քիչ հավանական: Աջ կենտրոնամետ դաշինքն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում կոալիցիա ձևավորել «Հինգ աստղ» շարժման հետ: Սա լավ լուր էր հատկապես Բրյուսելի համար, քանի որ քաղաքական երկու ուժերն էլ հանդես էին գալիս եվրագոտուց դուրս գալու օգտին: Վերլուծաբանները, սակայն, չեն բացառում, որ  «Հինգ աստղը», ընտրություններում պարտության արդյունքում պառակտված Դեմոկրատական կուսակցության որոշ անդամների աջակցության շնորհիվ, կարող է ձևավորել կառավարություն:

Առավել հավանական տարբերակ է համարվում, որ կառավարությունը ձևավորեն աջ կենտրոնամետ ուժերը՝ կա՛մ միամանդատ շրջաններում ստացած ձայների քանակի, կա՛մ այլ քաղաքական ուժերը ներկայացնող պատգամավորների աջակցությամբ: Նման պարագայում վարչապետ կարող է դառնալ  «Լիգայի» առաջնորդ Մատտեո Սալվինին, քանի որ Բեռլուսկոնին դատվածության պատճառով չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին, միևնույն ժամանակ Սալվինիի կուսակցությունն ավելի շատ ձայնն է ստացել:

Հարկ է նկատել, որ չնայած դեռևս հայտնի չէ, թե ով է գլխավորելու Իտալիան՝ արդեն ակնհայտ են այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենալու երկրի՝ առնվազն արտաքին քաղաքական օրակարգում՝ անկախ նրանից՝ վարչապետ կդառնա Լուջի Դի Մայոն, թե՞ Մատտեո Սալվինին: Ե՛վ «Լիգան», և՛ «Հինգ աստղը»  եվրասկեպտիկ ուժեր են, ովքեր հանդես են գալիս Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու օգտին: Ընդ որում՝ իտալացիներին եվրասկեպտիկների օգտին ստիպել է  քվեարկել ոչ միայն ԵՄ միգրացիոն քաղաքականությունը, այլև Բրյուսելի վարած քաղաքականության արդյունքում առաջացած տնտեսական դժվարությունները: Իտալիայի քվեարկության արդյունքները Բրյուսելի համար ևս մեկ անգամ ահազանգ են՝ հիշեցնող ԵՄ-ում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: