ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,754.04 դրամ ԱՐԾԱԹ - 252.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,441.18 դրամ

Մելաձեն ռուսական «Ձայնը» շոուի հայ մասնակցի հետ կատարել է իր սիրելի երգը (տեսանյութ)

© Youtube/The Voice Kids Russia

«Ձայնը» շոուի հայ մասնակից, 14-ամյա Կարեն Հայրապետովը զարմացրել է ժյուրիի անդամներին հաճելի ձայնով և կատարմամբ, բայց կույր լսումների փուլը չի հաղթահարել. ժյուրիի անդամներից ոչ մեկը չի շրջվել։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան: 

Պատանին երգել է Վալերի Մելաձեի «Ինչքան գեղեցիկ ես դու» երգը, մեծ դիապազոնը թույլ է տվել կատարել բարդ ելևէջները, իսկ դահլիճում ժյուրիի անդամի բազկաթոռին նստած երգիչը չի կարողացել թաքցնել հիացմունքը։

Մելաձեն ասել է, որ իր համար շատ հաճելի է եղել:

«Լավ կոմպոզիտոր գտիր, որն ամեն անգամ, երբ ձայնդ կփոխվի, քեզ համար նոր երգ կգրի», - տղային խորհուրդ է տվել Մելաձեն։ Երգչի խոսքով` իր համար նման կոմպոզիտոր կլինի եղբայրը` Կոնստանտին Մելաձեն։

Կարենը պատմել է, որ ապրում է Մոսկվայում, բայց ծնվել է Երևանում։ Դրան ի պատասխան Բաստան ասել է «բարև»։

Հայրապետովը խնդրել է Մելաձեին իր հետ երգել այդ երգը, արտիստը սիրով համաձայնել է։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 39%
Քամի՝ 17.70 կմ/ժ
26 C°
 
18°  30° 
24.06.2018
19°  31° 
25.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: